Նախագահ.Մեր մշակույթը հայի համար դարձել է իր գոյությունը, ինքնությունն ու տեսակը հաստատելու նպատակ ու միջոց

08/06/2015 13:47

Նախագահ.Մեր մշակույթը հայի համար դարձել է իր գոյությունը, ինքնությունն ու տեսակը հաստատելու նպատակ ու միջոց


Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ի երեկոյան Կաննում մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տրված գալա ընթրիքին և հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Մինչ այդ ցուցադրվել է «Մենք հայեր ենք» խորագրով հոլովակը: «Մենք հայեր ենք» 5 րոպե տևողությամբ հոլովակում ներկայացվել են աշխարհասփյուռ մոտ 50 ճանաչված հայեր, ովքեր իրենց նվաճումներով հայտնի են ամբողջ աշխարհում:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն: Հանրապետության Նախագահը երգչուհի Ռոզի Խուրշուդի Հովհաննիսյանին (Ռոզի ԱՐՄԵՆ) Հանրապետության տոնի առթիվ, հայապահպանության, հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Պատվո շքանշանով: Պատվո շքանշանով է պարգևատրվել նաև կինոռեժիսոր, դերասան Ռոբեր Գեդիգյանը՝ հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման, հայապահպանության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

Սերժ Սարգսյանը հունիսի 7-ին Կաննում ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում

Սիրելի՛ բարեկամներ,
Հարգելի՛ ներկաներ,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ աշխարհահռչակ երաժշտական փառատոնում` «Միդեմում»։ Արդեն շուրջ կես դար Լազուրե ափն ամեն տարի իր շուրջն է համախմբում համաշխարհային մեծության անունների և մշակութային մեծ ուղի ոտք դրած երիտասարդների, որոնց համար հմայիչ այս քաղաքն ու հեղինակավոր հարթակները ոչ միայն պատվաբեր, այլ երբեմն բախտորոշ նշանակություն ունեն հետագա կայացման տեսանկյունից։

«Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում Հայաստանն այս տարի պատվավոր հյուր է: Այս հանգամանքը սեփական մշակույթն աշխարհին հասցնելու և այլոց նվաճումներին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է մեր երկրի համար։ Հայաստանն իր պատմությամբ ու մշակույթով հնագույններից է, որ դարեր ի վեր ստեղծել, արարել ու արժեքներ է կերտել։

Մինչդեռ, ավաղ, նախորդ դարասկիզբը հինավուրց մեր ժողովրդի պատմության մեջ դաջվեց ամենամռայլ էջերով. Օսմանյան կայսրությունը ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը։ 1915 թվականը սև սեպի պես խրված է մեր հիշողության մեջ, մտածողության, կենսակերպի մեջ։ Սա հայերիս ողբերգությունն է, նաև՝ ժամանակակից Թուրքիայի ժխտողական կեցվածքի ամոթը։ Սա այն արհավիրքն է, ինչի մասին նախորդ դարասկզբին ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը ասել է. «Մենք վերջապես հասկացանք, որ Արևելքում մեր քույրն է մեռնում, մեռնում է այն պատճառով, որ մեր քույրն է, և նրա հանցանքն այն է, որ կիսել է մեր զգացմունքները, սիրել այն՝ ինչ մենք ենք սիրում, մտածել այն՝ ինչ մենք ենք մտածում, հավատացել այն ամենին՝ ինչին մենք ենք հավատում. նա մեզ նման գնահատել է իմաստությունը, արդարությունը, պոեզիան, արվեստը»։

Այո՛, անխնա ոչնչացնում էին այն ժողովրդին, որը ոչ միայն գնահատում էր արվեստն ու մշակույթը, այլև ստեղծում ու տարածում էր դրանք։ Հենց միայն երաժշտության ասպարեզում օրինակներն արդեն իսկ խոսուն են։ Պոլսում հայերն են ստեղծել առաջին նվագախմբերը, երաժշտական թատրոնները, երաժշտական պարբերականը, օպերան ու օպերետը։ Նույն թուրքական մամուլը ժամանակին գրել է. «Տիգրան Չուխաճյանն առաջին կոմպոզիտորն է, որն աշխատում է թուրքական երաժշտությունը հաղորդակից դարձնել եվրոպական արվեստին»: Ցավոք, հայի միտքն ու տաղանդը չներվեց, և առաջինը հենց դրանք փորձ արվեց ոչնչացնել։

Այսպես եղել է անցած դարասկզբին: Սակայն այսօր, Օսմանյան կայսրությունում իրագործված նախճիրից հարյուր տարի անց, մեզ համար նվիրական ու խորհրդանշական այս տարում, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, հստակորեն փաստում ենք, որ ոչ մի դաժանություն չկարողացավ հայի հոգում սպանել քաղաքակրթական ու բարոյական առաքինությունները, ապրելու ու արարելու տենչը, ինչպես նաև հոգևոր, ոգեղեն ու մշակութային առաջընթացը: Մեզ առաջընթացի ուժ են տալիս և՛ անկումները, և՛ վերելքները։ Հենց այս արտասովոր ուժն է, որ հային մղել է ժայռի մեջ եկեղեցի փորել, թուրքական յաթաղանից մազապուրծ` թանկարժեք գոհարների ու ոսկե զարդերի փոխարեն գրքեր ու մատյաններ փրկել, Եղեռնից կորացած մեջքը դեռ չուղղած՝ նետվել ֆաշիզմի դեմ պայքարի և շարունակել արարել ու հաղթանակել։

Արտասովոր այս ուժը նախևառաջ հոգևոր կորով է, որն արթնանում է, երբ ունենում ենք ընդհանուր երազանք և ցանկանում ենք իրականություն դարձնել այն։ Այսօր այդ նույն արտասովոր ուժը մեզ օգնում է աշխարհին ներկայանալ այնպես, որ Հայաստանն ընկալեն որպես արժեքների երկիր՝ երկիր, որն ապրում է մշակույթների խաչմերուկում և առանց վարանելու, ազատ ու վստահորեն խոսում և հարաբերվում է երկու աշխարհների` Արևելքի ու Արևմուտքի հետ։

Այս ամենի կենտրոնում, անշուշտ, մեր մշակույթն է, որը հայի համար դարձել է իր գոյությունը, ինքնությունն ու տեսակը հաստատելու նպատակ ու միջոց։ Ուր էլ որ լինի հայը, նա չի վախենում ժամանակի հետ համընթաց քայլելուց, չի երերում մեծ աշխարհում իր մնայուն ներկայությունն ու արժեքավոր գոյությունը հաստատագրելուց։

Դեռևս մեկ դար առաջ իր ազգային երգով Ֆրանսիային ներկայացավ հայ մեծանուն երգահան Կոմիտասը։ Նա ընդունվեց Ֆրանսիայում, ավելին` նրա առջև ծնկի եկավ ֆրանսիացի մեծ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին, իսկ մյուս մեծ ֆրանսիացին` Ռոմեն Ռոլանը Կոմիտասի համերգից հետո գրեց. «Հայը խորն է, ողբերգական և առնական նույնիսկ իր երազկոտության մեջ... Ի՜նչ հրաշալի երաժշտություն է։ Եվրոպական արվեստը վաղ թե ուշ կկրի այդ արվեստի ազդեցությունը»։ Հետևաբար շատ խորհրդանշական է, որ վաղն այս հիասքանչ քաղաքում, աշխարհի գլխավոր երաժշտական այս իրադարձության շրջանակներում հենց Դեբյուսիի անունը կրող դահլիճում կհնչի Կոմիտասի երաժշտությունը:

Հայի հարատևած մշակութային ու հոգևոր տոկունության օրինակները շատ են։ Դրանց ապացույցներն այժմ նաև այս սրահում են։ Նախորդ դարասկզբին Մարսելում խարիսխ նետած նավերը Ֆրանսիա բերեցին այնպիսի հայորդիների, որոնց ժառանգներն այսօր զարդարում են Ֆրանսիայի մշակույթը` Շառլ Ազնավուր, Ռոզի Արմեն, Ալեն Թերզյան, Ալեքսանդր Սիրանոսյան, Ռոբեր և տիկին Գեդիգյաններ։ Այս անհատականություններն այլևս Ֆրանսիայի լիարժեք ու պատվավոր քաղաքացիներն են, բայց, այնուամենայնիվ, նրանց մեջ ապրում են իրենց ազգի ժառանգությունը, պատմությունը, հավատն ու մշակույթը։ Իրենց անցյալի հիշատակներն ու ծագման հիշողությունն են յուրահատուկ հմայք հաղորդում նրանց ստեղծած արվեստին, նրանց պահում հայ և միաժամանակ՝ համաշխարհային ու համամարդկային։

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր ֆրանսիական հողը մեզ համախմբել է արվեստներից միգուցեև ամենահասկանալիի, ամենամարդկայինի, ամենաընկալելիի ու ներազդողի` երաժշտության շուրջ։ Այսօր մենք այստեղ ներկայանում ենք մարդկության համապարփակ այն լեզվով, որտեղ խոսքը համրանում է։ Սա այն դեպքն է, երբ բառերն ավելորդ են դառնում։ Սա այն դեպքն է, երբ արվեստը ելնում է սրտից ու պիտի հասնի սրտերին։

Այդպես է եղել միջնադարյան բանաստեղծ ու երգահան Ներսես Շնորհալուց մինչև Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան ու Արմեն Տիգրանյան, ապա Արամ Խաչատրյան ու Ավետ Տերտերյան։ Այդպես շարունակվելու է միշտ։ Հայոց երաժշտական մշակույթում շնորհալիներ այսօր էլ կան։ Նրանցից մի քանիսն այստեղ են, մեզ հետ նույն սրահում` Հովհաննես Չեքիջյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արամ Սաթյան, Արթուր Գրիգորյան։ Նրանք կան ու դեռ շատանալու են։ Նրանց արվեստը հարատևող է ու ապրեցնող։

Այս օրերին, երբ կունկնդրեք հայ երաժշությունն իր բոլոր ժանրերում, հավատացած եմ` կզգաք, թե որքան ազգային ու յուրօրինակ, միևնույն ժամանակ նույնքան անսահման ու համամարդկային է մեր արվեստը։ Համոզված եմ, որ հայոց հողից ծնված ու սնվող ազգային մեղեդիներն իրենց համամարդկային հնչեղությամբ կխլացնեն ձեր տխրությունը, կշոյեն ձեր լսողությունը և կլցնեն ձեր հոգիները ներդաշնակությամբ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն Այսօր, 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան Այսօր, 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին Այսօր, 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ Այսօր, 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան Այսօր, 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը Այսօր, 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել Այսօր, 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Այսօր, 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը Այսօր, 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում Այսօր, 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից Այսօր, 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան Այսօր, 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում Այսօր, 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին Այսօր, 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ Այսօր, 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է Այսօր, 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները Այսօր, 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) Այսօր, 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին Այսօր, 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ Այսօր, 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Այսօր, 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել Այսօր, 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին Այսօր, 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան Այսօր, 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով Այսօր, 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ Այսօր, 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել Այսօր, 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը Այսօր, 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար Այսօր, 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը Այսօր, 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում Այսօր, 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին Այսօր, 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը Այսօր, 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել 20/12/2024 11:25 Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր՝ զերծ նեղքաղաքական, նեղխմբակային շահարկումներից. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 20/12/2024 11:13 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ. Միրզոյան 20/12/2024 11:07 «Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը». Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի օրը 20/12/2024 10:59 Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին գործուղել է Մոսկվա 20/12/2024 10:57 Իսակովի պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan»-ը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն 20/12/2024 10:55 Երևանում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն, միջամտած ոստիկանի վրա են հարձակվել 20/12/2024 10:43 Սյունիքի Ճակատեն գյուղի երեխաները ֆուտբոլի դաշտ ունեն, ինչպես խոստացել էի. Նիկոլ Փաշինյան 20/12/2024 10:41 Բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա հետախուզվողը ինքնակամ ներկայացել է բաժին 20/12/2024 10:39 Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով շուրջ 4 մլն 807 հազար դրամ է հափշտակել ծնողից 20/12/2024 10:37 Միրզոյանը և Ղազախստանի ԱԳՆ-ն քննարկել են երկկողմ հարաբերություններ զարգացման հեռանկարները 20/12/2024 10:34 Դիմել եմ Փաշինյանին, իրավապահները պիտի զբաղվեն սուտ մատնություն կատարած հայտարարություններով. Թովմասյան 20/12/2024 10:26 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ հրապարակվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության ձեռնարկը 20/12/2024 10:09 Բայդենն ու Հռոմի պապը քննարկել են խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը 20/12/2024 10:04 ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է խաղաղությունը Հարավային Կովկասում 20/12/2024 10:01 Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»․ Շարմազանով 20/12/2024 09:46 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տվյալ բաժնի վերջին նյութերը