08/06/2015 10:26
Աբովյանի ընտրություններում Պալաչը պարտվեց
Կիրակի օրը մի շարք համայնքներում, այդ թվում ՏԻՄ Ընտրություններ էին հայտարարված: Աբովյան քաղաքում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով՝ քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերձավոր, ԲՀԿ-ի և իշխող Հանրապետական կուսակցության աջակցությունը վայելող անկուսակցական Վահագն Գևորգյանը, ով նախնական արդյունքներով ստացել է ձայների շուրջ 60 տոկոսը, կամ՝ 11 227 էվե:
Գևորգյանի հիմնական մրցակից՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը, որի անունը մամլում ավելի հաճախ էր շրջանառվում, ստացել է գրեթե կիսով չափ պակաս ձայներ: Նրա օգտին է քվերակել ընտրթողներից 5 459-ը, որը կազմում է ձայների շուրջ 31 տոկոսը: Հիշեցնենք, որ վերջինս լարված հարաբերությունների մեջ է Ծառուկյանի հետ:
ԸստԿԸՀ տվյալների՝ ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը եղել է 43 807, ընտրողների ընդհանուր թիվը 43 810:
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 18 535, ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 44 500: ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմել է 25 965, անվավեր է ճանաչվել 642 քվեաթերթիկ:
Թեկնածուներից Թադևոսյան Էդվինը ստացել է 520, Կարապետ Իսրայելյանը՝ 526, Արթուր Հարությունյան՝ (12.04.1976թ.) 159 ձայն:
Առաջադրված այս երեք թեկնածուներից որևէ մեկը չի գերազանցել երեք տոկոսը: