08/06/2015 11:35
Որոտանը վաճառվեց
«Որոտան ՀԷԿ-երի համալիրի» վաճառքի պայմանագիրը ստորագրվել է: Այս տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը՝ նշելով, որ պայմանագիրը կնքվել է քիչ առաջ Կառավարությունում:
Հիշեցնենք, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության հետ վաճառքի պայմանագիրը կնքվել էր մեկ տարի առաջ: