08/06/2015 13:28
54 տարի անց Թուրքիայի խորհրդարանում կրկին հայ պատգամավորներ են ընտրվել
Թուրքիայի Ազգային ժողովի 25-րդ գումարման ընտրություններում 3 կուսակցությունների կողմից ներկայացված հայ թեկնածուները պատգամավոր են դարձել: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկին ստացել է ժողովրդի ձայների մեծամասնությունը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թեկնածուներից մեկը՝ Մարգար Եսայանը նույնպես առաջադրվել էր իշխող Արդարություն և զարգացում (AKP) կուսակցության կողմից: Երկրորդ հայ թեկնածուն՝ Սելինա Դողանը ներկայացվել էր Ժողովորդա-հանրապետական (CHP) կուսակցության կողմից, իսկ երրորդ թեկնածուն՝ Գարո Փայլանը ներկայացնում էր քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցությունը: Նրանք 3 էլ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր են դարձել:
Այսպիսով՝ 54 տարի անց Թուրքիայի խորհրդարանում կրկին հայ պատգամավորներ են ընտրվել:
Նշենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում նախնական արդյունքներով՝ իշխող կուսակցությունը հավաքել է ընդամենը 40,8 տոկոս, CHP-ն՝ 25, MHP-ն՝16,3 և քրդական HDP-ն՝ 13,07 տոկոս:
Էքզիթ փոլի տվյալների համաձայն՝ ԱԶԿ-ն ստացել է ձայների 43 տոկոսը, որին հաջորդում են Ժողովրդա-հանրապետական (ԺՀԿ)՝ 24 տոկոս, Ազգայնական շարժում (ԱՇԿ) 17 տոկոս, և հայամետ ԺԴ կուսակցությունները11 տոկոս: Այսպիսով` իշխող կուսակցությունը խորհրդարանի 550 աթոռներից կզբաղեցնի 267-ը, ԺԴԿ-ն՝ 124-ը, ԱՇԿ-ն՝ 85-ը, իսկ ԺԴԿ-ն՝ 74-ը: