08/06/2015 20:09
Գևորգ Մինասյանի վիճակը կայուն է, բայց որոշ շրջան կմնա բժիշկների հսկողության տակ
Հունիսի 2-ին Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժին տեղափոխված դերասան Գևորգ Մինասյանը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
«Թեև օրեր առաջ նա տեղափոխվել է հիվանդասենյակ և վիճակը կայուն է, սակայն մի քանի օր դեռևս կմնա բժիշկների հսկողության տակ: Ինսուլտը բավական ծանր հիվանդություն է և երկարատև վերականգնողական բուժում է պահանջում: Դրան զուգահեռ, դերասանը պետք է նաև որոշակի հետազոտություններ անցնի»,- Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ դերասանը Էրեբունի հիվանդանոց էր տեղափոխվել ուղեղի կաթված ախտորոշմամբ և գրեթե երկու օր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: