08/06/2015 18:00
Դեմիրթաշը չի պատրաստվում ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմել
Թուրքիայի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը հանդես են եկել մամուլի ասուլիսով, որտեղ ամփոփել են Թուրքիայում՝ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Թեկնածուներից Դեմիրթաշը հայտարարել է, որ այս ընտրությունների ընթացքում ԺԴԿ-ն մեծ հաջողություններ է գրանցել, որը դարձել է Թուրքիայի խոշոր կուսակցություներից մեկը: Դեմիրթաշը հայտարարել է նաև, որ ԺԴԿ-ի հաջողությունը ոչ միայն քրդերինն է, այլև` հայերինը, եզդիներինը, չերքեզներինը, և առհասարակ՝ բոլոր էթնիկ ու դավանաբանական խմբերինը։
«Այսպիսի հաղթանակն այս հողում ազատ ապրել ցանկացողների հաղթանակն է: Սա աշխատավորների, գյուղացիների, արհեստավորների, գործազուրկների հաղթանակն է: Այս հաղթանակը նրանց հաղթանակն է, ովքեր ցանկանում են երկրում տեսնել քաղաքացիական Սահմանադրություն, 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո ընդունված Սահմանադրության ու 10 տոկոսանոց ընտրաշեմի վերացում»,- Դեմիրթաշի խոսքերն են մեջբերում թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայում 10 տոկոսանոց ընտրաշեմի գոյությունը նա համարել է հակաժողովրդավարական և ընդգծել է. որ չի պատրաստվում ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմել: