08/06/2015 18:21
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսին 2 տարվա ազատազրկում է սպառնում
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին մեկ ամսից մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում. Մարոկկոյում նա խախտել է հասարակական կարգը: Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Լոպեսի դեմ հայց է ներկայացվել հասարակական կարգը խախտելու, անհարգալից վերաբերմունքի ու կանացի արժանապատվությունը ոտնահարելու համար:
Բանն այն է, որ այս տարի երգչուհու շոուն ցուցադրվել է ազգային հեռուստաընկերության եթերում: Համերգը տեղի է ունեցել երգչուհու սովորական ռեժիմով, սակայն համերգի ընթացքում Ջեյ Լոն աչքի է ընկել իր նեղ հագուստով և անկեղծ պարերով, ինչը դուր չի եկել մարոկկացիներին:
Նշվում է, որ նա նման շոու համերգային ծրագրով ավելի վաղ նույնպես հանդես է եկել Մարոկկոյում, սակայն նրա համերգները ազգային հեռուստատեսությամբ չեն ցուցադրվել: