Նախագահ.Մեր մշակույթը հայի համար դարձել է իր գոյությունը, ինքնությունն ու տեսակը հաստատելու նպատակ ու միջոց

08/06/2015 13:47

Նախագահ.Մեր մշակույթը հայի համար դարձել է իր գոյությունը, ինքնությունն ու տեսակը հաստատելու նպատակ ու միջոց


Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ի երեկոյան Կաննում մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տրված գալա ընթրիքին և հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Մինչ այդ ցուցադրվել է «Մենք հայեր ենք» խորագրով հոլովակը: «Մենք հայեր ենք» 5 րոպե տևողությամբ հոլովակում ներկայացվել են աշխարհասփյուռ մոտ 50 ճանաչված հայեր, ովքեր իրենց նվաճումներով հայտնի են ամբողջ աշխարհում:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն: Հանրապետության Նախագահը երգչուհի Ռոզի Խուրշուդի Հովհաննիսյանին (Ռոզի ԱՐՄԵՆ) Հանրապետության տոնի առթիվ, հայապահպանության, հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Պատվո շքանշանով: Պատվո շքանշանով է պարգևատրվել նաև կինոռեժիսոր, դերասան Ռոբեր Գեդիգյանը՝ հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման, հայապահպանության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

Սերժ Սարգսյանը հունիսի 7-ին Կաննում ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում

Սիրելի՛ բարեկամներ,
Հարգելի՛ ներկաներ,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ աշխարհահռչակ երաժշտական փառատոնում` «Միդեմում»։ Արդեն շուրջ կես դար Լազուրե ափն ամեն տարի իր շուրջն է համախմբում համաշխարհային մեծության անունների և մշակութային մեծ ուղի ոտք դրած երիտասարդների, որոնց համար հմայիչ այս քաղաքն ու հեղինակավոր հարթակները ոչ միայն պատվաբեր, այլ երբեմն բախտորոշ նշանակություն ունեն հետագա կայացման տեսանկյունից։

«Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում Հայաստանն այս տարի պատվավոր հյուր է: Այս հանգամանքը սեփական մշակույթն աշխարհին հասցնելու և այլոց նվաճումներին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է մեր երկրի համար։ Հայաստանն իր պատմությամբ ու մշակույթով հնագույններից է, որ դարեր ի վեր ստեղծել, արարել ու արժեքներ է կերտել։

Մինչդեռ, ավաղ, նախորդ դարասկիզբը հինավուրց մեր ժողովրդի պատմության մեջ դաջվեց ամենամռայլ էջերով. Օսմանյան կայսրությունը ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը։ 1915 թվականը սև սեպի պես խրված է մեր հիշողության մեջ, մտածողության, կենսակերպի մեջ։ Սա հայերիս ողբերգությունն է, նաև՝ ժամանակակից Թուրքիայի ժխտողական կեցվածքի ամոթը։ Սա այն արհավիրքն է, ինչի մասին նախորդ դարասկզբին ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը ասել է. «Մենք վերջապես հասկացանք, որ Արևելքում մեր քույրն է մեռնում, մեռնում է այն պատճառով, որ մեր քույրն է, և նրա հանցանքն այն է, որ կիսել է մեր զգացմունքները, սիրել այն՝ ինչ մենք ենք սիրում, մտածել այն՝ ինչ մենք ենք մտածում, հավատացել այն ամենին՝ ինչին մենք ենք հավատում. նա մեզ նման գնահատել է իմաստությունը, արդարությունը, պոեզիան, արվեստը»։

Այո՛, անխնա ոչնչացնում էին այն ժողովրդին, որը ոչ միայն գնահատում էր արվեստն ու մշակույթը, այլև ստեղծում ու տարածում էր դրանք։ Հենց միայն երաժշտության ասպարեզում օրինակներն արդեն իսկ խոսուն են։ Պոլսում հայերն են ստեղծել առաջին նվագախմբերը, երաժշտական թատրոնները, երաժշտական պարբերականը, օպերան ու օպերետը։ Նույն թուրքական մամուլը ժամանակին գրել է. «Տիգրան Չուխաճյանն առաջին կոմպոզիտորն է, որն աշխատում է թուրքական երաժշտությունը հաղորդակից դարձնել եվրոպական արվեստին»: Ցավոք, հայի միտքն ու տաղանդը չներվեց, և առաջինը հենց դրանք փորձ արվեց ոչնչացնել։

Այսպես եղել է անցած դարասկզբին: Սակայն այսօր, Օսմանյան կայսրությունում իրագործված նախճիրից հարյուր տարի անց, մեզ համար նվիրական ու խորհրդանշական այս տարում, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, հստակորեն փաստում ենք, որ ոչ մի դաժանություն չկարողացավ հայի հոգում սպանել քաղաքակրթական ու բարոյական առաքինությունները, ապրելու ու արարելու տենչը, ինչպես նաև հոգևոր, ոգեղեն ու մշակութային առաջընթացը: Մեզ առաջընթացի ուժ են տալիս և՛ անկումները, և՛ վերելքները։ Հենց այս արտասովոր ուժն է, որ հային մղել է ժայռի մեջ եկեղեցի փորել, թուրքական յաթաղանից մազապուրծ` թանկարժեք գոհարների ու ոսկե զարդերի փոխարեն գրքեր ու մատյաններ փրկել, Եղեռնից կորացած մեջքը դեռ չուղղած՝ նետվել ֆաշիզմի դեմ պայքարի և շարունակել արարել ու հաղթանակել։

Արտասովոր այս ուժը նախևառաջ հոգևոր կորով է, որն արթնանում է, երբ ունենում ենք ընդհանուր երազանք և ցանկանում ենք իրականություն դարձնել այն։ Այսօր այդ նույն արտասովոր ուժը մեզ օգնում է աշխարհին ներկայանալ այնպես, որ Հայաստանն ընկալեն որպես արժեքների երկիր՝ երկիր, որն ապրում է մշակույթների խաչմերուկում և առանց վարանելու, ազատ ու վստահորեն խոսում և հարաբերվում է երկու աշխարհների` Արևելքի ու Արևմուտքի հետ։

Այս ամենի կենտրոնում, անշուշտ, մեր մշակույթն է, որը հայի համար դարձել է իր գոյությունը, ինքնությունն ու տեսակը հաստատելու նպատակ ու միջոց։ Ուր էլ որ լինի հայը, նա չի վախենում ժամանակի հետ համընթաց քայլելուց, չի երերում մեծ աշխարհում իր մնայուն ներկայությունն ու արժեքավոր գոյությունը հաստատագրելուց։

Դեռևս մեկ դար առաջ իր ազգային երգով Ֆրանսիային ներկայացավ հայ մեծանուն երգահան Կոմիտասը։ Նա ընդունվեց Ֆրանսիայում, ավելին` նրա առջև ծնկի եկավ ֆրանսիացի մեծ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին, իսկ մյուս մեծ ֆրանսիացին` Ռոմեն Ռոլանը Կոմիտասի համերգից հետո գրեց. «Հայը խորն է, ողբերգական և առնական նույնիսկ իր երազկոտության մեջ... Ի՜նչ հրաշալի երաժշտություն է։ Եվրոպական արվեստը վաղ թե ուշ կկրի այդ արվեստի ազդեցությունը»։ Հետևաբար շատ խորհրդանշական է, որ վաղն այս հիասքանչ քաղաքում, աշխարհի գլխավոր երաժշտական այս իրադարձության շրջանակներում հենց Դեբյուսիի անունը կրող դահլիճում կհնչի Կոմիտասի երաժշտությունը:

Հայի հարատևած մշակութային ու հոգևոր տոկունության օրինակները շատ են։ Դրանց ապացույցներն այժմ նաև այս սրահում են։ Նախորդ դարասկզբին Մարսելում խարիսխ նետած նավերը Ֆրանսիա բերեցին այնպիսի հայորդիների, որոնց ժառանգներն այսօր զարդարում են Ֆրանսիայի մշակույթը` Շառլ Ազնավուր, Ռոզի Արմեն, Ալեն Թերզյան, Ալեքսանդր Սիրանոսյան, Ռոբեր և տիկին Գեդիգյաններ։ Այս անհատականություններն այլևս Ֆրանսիայի լիարժեք ու պատվավոր քաղաքացիներն են, բայց, այնուամենայնիվ, նրանց մեջ ապրում են իրենց ազգի ժառանգությունը, պատմությունը, հավատն ու մշակույթը։ Իրենց անցյալի հիշատակներն ու ծագման հիշողությունն են յուրահատուկ հմայք հաղորդում նրանց ստեղծած արվեստին, նրանց պահում հայ և միաժամանակ՝ համաշխարհային ու համամարդկային։

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր ֆրանսիական հողը մեզ համախմբել է արվեստներից միգուցեև ամենահասկանալիի, ամենամարդկայինի, ամենաընկալելիի ու ներազդողի` երաժշտության շուրջ։ Այսօր մենք այստեղ ներկայանում ենք մարդկության համապարփակ այն լեզվով, որտեղ խոսքը համրանում է։ Սա այն դեպքն է, երբ բառերն ավելորդ են դառնում։ Սա այն դեպքն է, երբ արվեստը ելնում է սրտից ու պիտի հասնի սրտերին։

Այդպես է եղել միջնադարյան բանաստեղծ ու երգահան Ներսես Շնորհալուց մինչև Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան ու Արմեն Տիգրանյան, ապա Արամ Խաչատրյան ու Ավետ Տերտերյան։ Այդպես շարունակվելու է միշտ։ Հայոց երաժշտական մշակույթում շնորհալիներ այսօր էլ կան։ Նրանցից մի քանիսն այստեղ են, մեզ հետ նույն սրահում` Հովհաննես Չեքիջյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արամ Սաթյան, Արթուր Գրիգորյան։ Նրանք կան ու դեռ շատանալու են։ Նրանց արվեստը հարատևող է ու ապրեցնող։

Այս օրերին, երբ կունկնդրեք հայ երաժշությունն իր բոլոր ժանրերում, հավատացած եմ` կզգաք, թե որքան ազգային ու յուրօրինակ, միևնույն ժամանակ նույնքան անսահման ու համամարդկային է մեր արվեստը։ Համոզված եմ, որ հայոց հողից ծնված ու սնվող ազգային մեղեդիներն իրենց համամարդկային հնչեղությամբ կխլացնեն ձեր տխրությունը, կշոյեն ձեր լսողությունը և կլցնեն ձեր հոգիները ներդաշնակությամբ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:42 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսը փակ է Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից Այսօր, 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված Այսօր, 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն Այսօր, 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը Այսօր, 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին Այսօր, 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին Այսօր, 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում Այսօր, 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին»

Տվյալ բաժնի վերջին նյութերը