09/06/2015 15:46
Նախագահը հանձնարարել է մինչև հուլիս 15-ը մարել նաիրիտցիների աշխատավարձի պարտքը
Նախագահը հանձնարարել է մինչև այս տարվա հուլիս 15-ը մարել նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ նախագահի այս հանձնարարականն իրենց է փոխանցել վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Վարչապետի հետ հանդիպմանը մենք բարձրացրեցինք նաև գործարանի վերագործարկման հարցը, քանի որ սա մեր կարևորագույն պահանջներից մեկն է»,- ասաց Անուշ Հարությունյանը՝ ավելացնելով, որ վարչապետն ի պատասխան պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել բոլոր հնարավոր ներդրողների հետ:
«Վերջին օրերին մեր մասնագետներն ուսումնասիրել են Համաշխարահային բանկի աուդիտն ու ապացուցել՝ այն լիովին չի արտացոլում «Նաիրիտում» եղած իրավիճակը: Այնպես որ հարցը մնում է բաց»,- ասաց նա:
Անուշ Հարությունյանի խոսքով՝ նաիրիտցիներն իրենց հետագա քայլերը կորոշեն գալիք շաբաթ:
«Չեմ կարծում, որ վերջնականապես կդադարեցնենք ցույցերը, քանի որ, ինչպես ասացի, վերագործարկման հարցը դեռևս բաց է մնում»,- ասաց նա: