09/06/2015 20:11
ՖԻՖԱ. Ռուսաստանին ԱԱ-2018»-ից զրկելու որևէ հիմք չկա
Ռուսաստանին ու Քաթարին աշխարհի 2018 և 2022 թթ. առաջնությունների անցկացման իրավունքից զրկելու համար իրավական որևէ հիմք չկա:
«Ռուսաստանն ու Քաթարն աշխարհի առաջնությունների կազմակերպման իրավունքին տիրացել են ՖԻՖԱ-ի գործկոմի ժողովրդավարական քվեարկության արդյունքում,- նշվում է ՖԻՖԱ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:- ՖԻՖԱ-ի ունեցած փաստերի ու փորձագիտական եզրակացությունների հիմքի վրա ՖԻՖԱ-ն ոչ մի իրավական պատճառ չունի՝ Ռուսաստանին ու Քաթարին զրկելու աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: Մենք այլևս չենք քննարկի հնարավոր որևէ սցենար և մեկնաբանություններ չենք կատարի այս առիթով»: