09/06/2015 20:35
Երբ հայրենիքը տեսնում ես ընկերներիդ մեջ. Ընկերների միջազգային օրը շնորհավորում են հայտնիները
Այսօր ընկերության միջազգային օրն է: Կարծում եմ, սա համամարդկային տոն է, քանզի աշխարհի վրա չկա մեկը, ով գեթ մեկ ընկեր չի ունենա: Ի՞նչ չափանիշներով են ընկերներն ընտրվում, որքանո՞վ է տարիքի հետ փոխվում ընկերության մասին պատկերացումը, ներելի՞ են արդյոք ընկերոջ սխալները և ովքեր ե ամենացավոտ հարվածը հասցնողնրը` Aysor.am-ը զրուցեց հայտնիների հետ:
Լևոն Շարաֆյան. դերասան
Ընկերներին չես ընտրում, նրանք հայտնվում են քո կյանքում հանկարծակի և հենց այն պահին, երբ խճճված ես մտքերիդ մեջ, կամ` հայտնվել ես անխուսափելի փակուղու առջև: Կարելի է շատ ընկերներ ունենալ, բայց հասուն ընկերություն անել կարելի է միայն մի քանի հոգու հետ. նրանք այն ընկերներն են, որ բավական է նույիսկ առանց բարձրաձայնելու մտածես` հուշում են ճիշտ պատասխանը: Եվ դա արվում է շատ նրբանկատորեն, շատ բնական: Կարծես ինքդ ես գտել ճիշտ պատասխանը: Ես ունեմ մի քանի այդպիսի ընկերներ, բայց անուններ տալ չեմ ցանկանում, որպեսզի որևէ մեկին վիրավորած չլինեմ:
Ինձ հաճախ դավաճանել են, բայց համարում եմ, որ նրանք իսկական ընկերներ չէին, ուղղակի ինձ էր թվում այդպես: Նման դեպքերում ես պարզապես հեռանում եմ… Բացատրվել անիմաստ կլինի, որովհետև, մեղմ ասած` «վատ արարքից» հետո նա չի հասկանա իր սխալ լինելը: Էլ ինչի՞ համար են բացատրությունները…
Շատ ցավալի է, բայց հիմա ընկերներս երբեմն հեռանում են իրենց ցանկությանը հակառակ… Գնում են ընդմիշտ` դեպի հավերժություն... Սա ամենամեծ ցավն է,որի դեմ ես չեմ կարող պայքարել…
Գնահատեք ընկերների առկայությունը, ներկայությունը: Հիշեք որ դա հավերժ չէ. մի օր դուք կբաժանվեք ընդմիշտ. Редеет лес моих друзей, они уходят,не прощаясь, как буд-то молча извиняясь,что расчищают путь тропе моей. Редеет лес моих друзей
Լևս Դավթյան. դերասան
Փառք Աստծո, ընկերների պակաս չունեմ: Տարրանջատում եմ գործընկերներին, դասընկերներին, կուրսընկերներին… Նրանիցից յուրաքանչյուրն իր դերն ունի իմ կյանքում: Ասեմ, որ լավագույն ընկերներս են դերասաններ Մոսո Կարապետյանը, Սոնա Մաթևոսյանը, Անաիս Սարդարյանը, Գնել Ուլիխանյանը և լրագրող Սիսակ Գաբրիելյանը:
Ընկերը նա է, ով քեզ հետ հաց է կիսում, ընտանիքիդ հարազատ է, նեղ և ուրախ օրերդ կողքիդ է, ճանապարհի ու փորձության մասնակից է…Իմ բոլոր ԻՍԿԱԿԱՆ ընկերներն այդ ամենի միջով պատվով են անցել:
Ընկերների կողմից հարվածներ ստացել եմ, բախվել եմ, տխրել եմ, ներել եմ… Իսկական ընկերությունը հենց այն է, որ միշտ պատրաստ ես ներելու: Չէ՞ որ կորցնելը հեշտ է, իսկ տարիներն ափսոս են… Ճիշտ է, մի քիչ ցավոտ է, բայց պետք է մեկ-մեկ էլ ցավա, որ տեղն իմանանք (ժպտում է):
Պապս լավ խոք ուներ, ասում էր. «Ով ընկեր չունի, այդ մարդու հետ գործ չբռնես, ն լավ մարդ չի»… Ցանկանում եմ, որ ընկերներս միշտ կողքիս լինեն, ողջ և առողջ լինեն: Նրանց շատ եմ սիրում: Մեկ օր էլ չեմ ապրել առանց նրանց ներկայության…
Արմեն Ավետյան. հումորիստ
Ես շատ լավ ընկերներ ունեմ, ովքեր իմ կենսագրության մի մասն են կազմում: Նրանց շա~տ եմ կարոտում: Պարտական եմ իրենց…
Պատահել է, որ երբեմն որոշ ընկերներից հրաժարվել եմ, բայց նորից ներել և իմ կյանք եմ ընդունել: Երբ ընկերոջդ սիրում ես, մեծարում, որոշ տկարամիտների թվում է, թե ակնկալիք ունես այդ ընկերությունից… Իմ ընկերը պարտադիր պետք է բարի և ուժեղ մարդ լինի:
Հարվածներ, անշուշտ, շատ եմ ստացել, բայց հապաղել եմ հակարաված տալ, քանզի խղճացել եմ` հասկանալով, թե ինչ ցավոտ կլինի իմ հակահարվածը…Նախընտրել եմ անձայն հեռանալ: Այդպես ավելի ճիշտ է:
Ընկերն այն մարդն է, ով պետք է ընկերոջ համար անհնարին ամեն բան անի, կարողանա տառապել և ուրախանալ ընկերոջ հետ: Ես հպարտ եմ, հարուստ` իմ ընկերներով: Իմ հայրենիքը տեսնում եմ իմ ընկերների մեջ:
Աննա Մանուչարյան. դերասանուհի
Ես երբեք շատ ընկերներ չեմ ունեցել: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերուհիներ ձեռք բերեցի, ովքեր ինձ համար շատ թանկ դարձան: Ես զգում եմ, թե ով կարող է ինձ համար ընկեր դառնալ. Նրանք ազնիվ են ու անկեղծ…
Հանգամանքների բերումով ըկերուհիներիս հետ միշտ հայտնվում ենք Աբովյան փողոցում. Մինչ մեր բալիկները պարապմունքը կվերջացնեն, մենք անում ենք ամենահնարավոր «ուրախ»-ը (ծիծաղում է): Այնպես որ մեր ժամանցը կախված է մեր բալիկների զբաղվածությունից:
Զերծ չմնալով տոնի խորհրդից, Aysor.am-ը շնորհավորում է իր լավագույն ընկրոջը` ԸՆԹԵՐՑՈՂԻՆ… Մնացեք անդավաճան: