10/06/2015 11:52
Մեր մարզիկները ժամանել են Բաքու. Նրանց առաջին ելույթը հունիսի 13-ին է
Հունիսի 12-ին Բաքվում կմեկնարկեն Եվրոպայի մարզական առաջին խաղերը: Այդ միջոցառումը կազմակերպել է Պատրիկ Հիկեի գլխավորած Եվրոպայի օլիմպիական կոմիտեն,որը միավորում է աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտե:
Խաղերի ծրագրում ընդգրկված է 23 մարզաձևի 30 մրցաձև:Մրցումները կանցկացվեն 12 մարզակառույցներում և կավարտվեն հունիսի 28-ին: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Առաջինը մրցավայր է մեկնել (հունիսի 10-ին) մեր պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար,խաղերի բացման արարողության` Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ մամուլի ծառայությունից:
Ներկայացնենք մեր մարզիկներին,մարզիչներին և մերոնց մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը:
Թաեքվոնդո
Արման Երեմյան / 80 կգ /: Մրցելույթը` հունիսի 18-ին
Մարզիչ` Վարդան Վարդանյան :
Հրաձգություն
Հրաչիկ Բաբայան / հրացան /, Նորայր Առաքելյան /ատրճանակ/: Մրցելույթները ` հունիսի 16-ին,17-ին,20-ին և 21-ին:
Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան:
Սամբո
Տիգրան Կիրակոսյան / 57կգ /
Աշոտ Դանիելյան / 90կգ /
Սոսե Բալասանյան /52կգ /: Մրցելույթները` հունիսի 22-ին:
Գլխավոր մարզիչ` Լևոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան,Հովիկ Խոջոյան,Վիկտորիա Լավրենովա:
Ձյուդո
Հովհաննես Դավթյան/60կգ/
Դավիթ Նիկողոսյան/73կգ/
Ժաննա Ստանկևիչ/52կգ/: Մրցելույթները` հունիսի 25-ին և 26-ին:
Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան , մարզիչ` Դավիթ Խիթարյան:
Բռնցքամարտ
Արտյոմ Ալեքսանյան/49կգ/
Նարեկ Աբգարյան /52կգ/
Արամ Ավագյան/56կգ/
Սամվել Բարսեղյան/60կգ/
Հովհաննես Բաչկով/64կգ/
Նիկոլ Հարությունով /81կգ/: Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին:Եզրափակիչները` հունիսի 25-ին և 27-ին:
Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով:
Ազատ ըմբշամարտ
Գարիկ Բարսեղյան/57կգ/
Դավիթ Սաֆարյան/65կգ/
Մուսա Մուրթազալիև/86կգ/
Լևան Բերիանիձե/125կգ/
Գրիգոր Գրիգորյան/74կգ/
Վոլոդյա Ֆրանգուլյան/61կգ/ :Մրցելույթները` հունիսի 17-ին և 18-ին:
Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդատյան,մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան,Աբդուլլա Մոհամեդով,Արթուր Պետրոսյան:
Հունահռոմեական ըմբշամարտ
Ռոման Ամոյան /59կգ/
Կարապետ Չալյան/75կգ/
Մաքսիմ Մանուկյան/85կգ/
Միհրան Հարությունյան /66կգ/:Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին:
Գլխավոր մարզիչ` Սամվել Գևորգյան,մարզիչներ` Էդվարդ Սահակյան,Արթուր Պետրոսյան:
Նշենք, որ մեր մարզիկների առաջին խումբն արդեն ժամանել է Բաքու: