10/06/2015 19:00
«Անուշ» օպերայի բեմադրություն՝ Վերին Արտաշատի պատանիների մասնակցությամբ. Լուսանկարներ
Օրերս Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Անուշ›› օպերայի ցուցադրությունը` 5 գործողությամբ: Ցուցադրությունը ուշագրավ էր նրանով, որ մասնակիցները Արտաշատի շրջանի Վերին Արտաշատ գյուղի պատանիներն էին: Նրանք 11-18 տարեկան են և սովորում են տեղի Արվեստի դպրոցում:
Օպերան պատանիների մասնակցությամբ առաջին անգամ ցուցադրվել է Վերին Արտաշատ գյուղում՝ գյուղապետ Աշոտ Ղազարյանի աջակցության շնորհիվ: Առաջին ներկայացման մեծ պահանջարկը ստիպեց, որ բեմադրությունը ներկայացվի ևս մեկ անգամ:Այս անգամ ներկա էին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Արտաշատի նորընտիր քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:
Արվեստի դպրոցի ուսուցիչներից Գայանե Ստեփանյանն, ով Արմեն Տիգրանյանի երաժշտությամբ նվագակացում էր օպերայի ցուցադրության ողջ ընթացքում, նշեց, որ դպրոցում երաժշտության հետ առնչվող սաները պատկերացում չունեին օպերայի` որպես երաժշտական-թատերկան ստեղծագործության տեխնիկական և բովանդակային կողմերի մասին և հենց «Անուշ›› օպերայի բեմադրության հիմնական նպատակը նրանց հայկական բարձրագույն երաժտական արժեքների մասին ոչ միայն տեղեկացնել էր, այլև՝ դրանց հաղորդակից դարձնելը:
Ուսուցչուհու խոսքով՝ օպերայի բեմադրությունը մեծ ազդեցություն ունեցավ, քանի որ աշակերտներն արիաների մասին պատկերացում չունենալով, համատեղ աշխատանքի ու ջանասիրության շնորհիվ, ոչ միայն ծանթոցան «Անուշ›› օպերային, այլև՝ այն դարձրեցին իրենց ներաշխարհի մաս:
Օպերայի ցուցադրության ուշագրավ փաստերից մեկն այն էր, որ դերակատարները մեծամասմաբ ոչ պրոֆեսիոնալ վոկալիստներ էին: Անուշի դերակատար Լաուրա Դանիելյանը 15 տարեկան է: Սաներից նա միակն է, ով հաճախում է վոկալի դասերի Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում` համատեղելով դրանք Վերին Արտաշատի Արվեստի դպրոցում ալտի դասերի հետ:
Օպերայի բեմադրիչ, Վերին Արտաշատի Արվեստի դպրոցի ջութակի ուսուցչուհի Գոհար Թարվերդյանի խոսքով՝ շատ հետաքրքիր աշխատանքային կոլեկտիվ ձևավորվեց:
«Մեկ ու կես ամսվա քրտնաջան աշխատանքի արդյունքում, մինչև ուշ գիշեր տևող փորձերի շնորհիվ՝ սաները կարողացան հանդիսատեսին ներկայանալ ըստ պատշաճի›› ,- ասաց նա:
Արվեստի դպրոցի տնօրեն Ռուզաննա Բարսեղանը նշեց, որ իրենց դպրոցն ունի խոստումնալից, երիտասարդ ուսուցիչներ, ինչը կարևոր է.
«Նրանք եռանդ չեն խնայել և կարողացել են աշակերտների հետ համարձակություն ունենալ Արտաշատի հանդիսատեսին ներկայացնել այսքան լուրջ աշխատանք` անփորձ դերակատարների մասնակցությամբ››,- ասաց Ռուզաննա Բարսեղյանը: