11/06/2015 09:10
Երկու տարի առանց ազգային ավիափոխադրողի. «Էյր Արմենիայում» չգիտեն՝ երբ կվերսկսեն չվերթները
Արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստանն ազգային ավիափոխադրող չունի, և դեռ պարզ չէ, թե երբ կունենա և ընդհանրապես կունենա՞ արդյոք: Ինչպես հայտնի է՝ «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրողի իրավունքը տրվեց «Էյր Արմենիա» ավիաընկերությանը: Այս ընկերությունն ընդամենը մի քանի ամիս կանոնավոր չվերթներ կազմակերպելուց հետո ծանր ֆինանսական կացությունում հայտնվեց ու դադարեց թռիչքներ իրականացնել: Կանոնավոր չվերթների վերսկսման ժամկետներն արդեն կես տարուց ավել է՝ պարբերաբար հետաձգվում են:
«Էյր Արմենիա» ավիաընկերության մամլո խոսնակ Սիրակ Համբարձումյանը «Ժողովուրդի» հետ զրույցում չի կարողացել ասել, թե երբ է իրենց ավիաընկերությունը նախատեսում վերսկսել իր չվերթները: «Չվերթները վերսկսելու ուղղությամբ դեռ հստակ նորություն չկա: Այս պահին տեխնիկական հարցեր կան՝ կապված գումարը Հայաստան փոխանցելու հետ, որն էլ գտնվում է լուծարման փուլում: Առաջիկայում պարզ կլինի»,- ասել է «Էյր Արմենիայի» մամուլի խոսնակը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: