11/06/2015 13:03
Ջեյմս Ուորլիք. Ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը
Ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կայացած հանդիպումների համար:
Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը և Մինսկի խմբի մյուս համանախագահները կժամանեն Բաքու՝ առաջին Եվրոպական խաղերի բացմանը մասնակցելու։