11/06/2015 09:24
էլէկտրաէնէերգիայի սակագինը դեռ չթանկացած, որոշ տնտեսվարողներ սկսել են թանկացնել իրենց արտադրանքը
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը դեռ չթանկացած որոշ տնտեսվարողներ արդեն իսկ սկսել են թանկացնել իրենց արտադրանքը:
Այս օրերին «Ժողովուրդը» պարբերաբար ահազանգեր է ստացել հանրային սննդի սպասարկման օբյեկտների սեփականատերերից այն մասին, որ մատակարարներն իրենց արդեն իսկ տեղեկացրել են, որ նոր ապրանքը թանկ գներով են առաքելու: Մասնավորապես, արդեն իսկ թանկացած գներով է սկսել իր ապրանքը հանրային սննդի սպասարկման օբյեկտներին առաքել «Կոտայք» գարեջրի գործարանը:
Սակայն, երբ «Ժողովուրդը» կապ է հաստատել «Մուլտի գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են իրենց ապրանքը թանկացրել, նա վստահեցրել է, որ թանկացում չի եղել: «Նման բան չկա: Գարեջուրը չի թանկացել: Իսկ առաջիկայում թանկանալու մասին դեռ հստակ տեղեկություն չունեմ»,- ասել է Սեդրակ Առուստամյանը: