11/06/2015 09:44
Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծի գործով որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ և Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ տուժող Զաքարյանները նախորդ օրն այս գործով ձերբակալված Սուրիկ Խաչատրյանի վարորդի` Արագած Ղևոնդյանի որդու` Դերենիկ Ղևոնդյանի և Սյունիքում հայտնի Յուրկայի (մարզպետի մորաքրոջ թոռն է) անուններից բացի՝ նշել են, որ դեպքին մասնակից են եղել նաև մարզպետի կրտսեր որդին` Տրդատ Խաչատրյանը, և Սուրիկ Խաչատրյանի եղբայրը:
«Ենթադրվում է, որ խոսքը Սեյրան Խաչատրյանի կամ նույն՝ հանրահայտ Աղալարի մասին է, որի անվան հետ բազմաթիվ քրեական պատմություններ են կապվում: Բայց այն փաստը, որ նրանց անունները գործում առկա են, դեռ չի նշանակում, որ նրանք տեղի ունեցածի համար պատասխանատվության կենթարկվեն: Իսկ թե ով կամ ովքեր կլինեն «քավության նոխազը», ցույց կտա ժամանակը»,- գրել է թերթը: