11/06/2015 16:00
Հայաստանը կմասնակցի «Մանկական եվրատեսիլ- 2015»-ին
«Մանկական եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու իր որոշումը: Այս տարի Առաջին ալիքը կանցկացնի մրցույթի հայաստանյան ներկայացուցչի և երգի ներքին ընտրություն: Մասնակցի անունը հայտնի կդառնա հուլիսի 1-ին: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Ինչպես նշում է Բուլղարիայի ազգային հեռուտատեսության ներկայացուցիչ, մրցույթի գործադիր պրոդյուսեր Յոանա Լեվիևա Սոյերը, պատանիները յուրաքանչյուր օր բացահայտում են աշխարհը և իրենց երազանքները:
«Մեր կողմից կազմակերպվող շոուով մենք ուզում ենք երեխաների համար ստեղծել բացահայտելու մի նոր աշխարհ: Մենք նաև հրավիրել ենք «Մանկական եվրատեսիլ -2014»-ի հաղթող Վինչենցոյին, ով անցած տարի մրցույթում 2-րդ տեղ զբաղեցրած Կրիսայի, Հասանի և Իբրահիմի հետ այդ աշխարհի մասը կկազմեն: Եվրոպայի երեխաներին սիրով ասում ենք բարի գալուստ Բուլղարիա և խոստանում անմոռանալի փորձառություն»,- նշել է Յոանա Լեվիևա Սոյերը:
Մրցույթն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011 թ-ին և կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի (http://www.junioreurovision.tv/page/videos?id=160883): Այստեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը, այլք: