11/06/2015 18:35
Բաքվում ավտոբուսի տակ են գցել ավստրիացի լողորդուհիներին. Նրանցից մեկի վիճակը ծանր է
Բաքվում մեքենայի տակ են գցել Եվրոպական խաղերին մասնակցելու համար այստեղ ժամանած ավստրիացի երեք լողորդի: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Եվրոպական խաղերի մամուլի ծառայությանը:
Լողորդուհիներին վրաերթի է ենթարկել ավտոբուսը, երբ նրանք գնում էին մարզական ավան:
«Միջադեպից հետո մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը»,- ասել է Ավստրիայի Օլիմիական կոմիտեի նախագահ Պիտեր Մեննելը:
Նշենք, որ ավստրիացի մարզիկներից Վանեսսա Սախինովիչը ստացել է լուրջ վնասվածք՝ բազմաթիվ կոտրվածքներով ու ինքնաթիռով տեղափոխվել է Վիեննա: Հետ է ուղարկվել նաև մարզիկ Լունա Պայերը:
«Վերենա Բրեյետը ստացել է աննշան վնասվածքներ ու կշարունակի մնալ Օլիմպիական ավանում»,- ասել է Մեննելը: