11/06/2015 10:21
Կ. Գիլոյան. Բաքվում գտնվող հայ մարզիկների տրամադրությունը մարտական է, պատրաստ են պայքարի
«Ողջույն: Ես Եվրոպական առաջին ամառային խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղարն եմ: Ուստի այսօրվանից մինչև խաղերի ավարտը իմ էջը կարող եք համարել պաշտոնական լրատվության էջ»,- Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական բաժնի ավագ լրագրող-մեկնաբան Կարեն Գիլոյանը:
«6 հոգուց բաղկացած մեր խումբն արդեն 1 օր է՝ Բաքվում է: Մենք բնակվում ենք խաղերի մարզական ավանում: Մեզ հետ նույն շենքում են նաև Շվեդիայի հավաքականը, որի կազմում հայ կա: Մեր հարևանությամբ տեղակայվել են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի և Հունգարիայի հավաքականները:
Այսօր մեզ կմիանան հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիկներն ու մարզիչները: Խաղերի բացման արարողությունը կկայանա վաղը: Հունիսի 13-ին գորգ դուրս կգա Ռոման Ամոյանը:
Տրամադրությունը մարտական է: Մեր հավաքականը պատրաստ է պայքարի: Սպասեք նորությունների: Բոլորիս մաղթում եմ հաղթանակ»,- գրել է նա: