11/06/2015 19:21
«Интермузей-2015»-ում Հայաստանը ներկայացված է չորս թանգարանով
Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում այսօր բացվել է «Интермузей-2015» թանգարանների միջազգային փառատոնը, որին մասնակցում է նաև Հայաստանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստանի հիշողությունը» խորագրով ցուցադրությամբ: Փառատոնի բացման արարողությանը ներկա էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
ԱԳՆ-ից հաղորդում են, որ փառատոնին ներկայացված են Մոսկվայի, ՌԴ մարզերի և այլ երկրների թանգարաններ: Հայաստանի տաղավարում ներկայացված է չորս թանգարան` Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը և Ժամանակակից արվեստի թանգարանը: Հայաստանյան թանգարանների ցուցադրությունը մոսկովյան փառատոնին կայացել է ՀՀ մշակույթի նախարարութան նախաձեռնությամբ և ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
«Интермузей-2015» թանգարանների միջազգային փառատոնը կտևի մինչև հունիսի 15-ը: