13/06/2015 12:19
Հայ ըմբիշ Ռոման Ամոյանը Բաքվում կարող է պայքարել բրոնզե մեդալի համար
Ռոման Ամոյանը պարտվեց Ստեփան Մարյանյանին, սակայն դեռ կպայքարի բրոնզե մեդալի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բաքվում գտնվող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
«Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցը վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ և բացեց Ամոյանի ճանապարհը: Այժմ սպասում ենք սփոփիչ գոտեմարտին դանիացի ըմբիշի հետ: Հաղթանակի դեպքում Ռոման Ամոյանը երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար»,- գրել է Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում այսօր հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը նախ առաջին գոտեմարտում հաղթեց պորտուգալացի ըմբիշին, ապա պարտություն կրեց Ռուսաստանի հավքականի կազմում հանդես եկող մեր հայրենակից Ստեփան Մարյանյանին: