13/06/2015 10:24
Հայ ըմբիշ Ռոման Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց Բաքվում. Լուսանկարներ
Այսօր Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում իր առաջին մենամարտն ունեցավ հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշ Ռոման Ամոյանը:
Ամոյանը հաղթեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008) , Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր պորտուգալացի Ժոաու Կարվալյուին:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բաքվում գտնվող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
«Ռոման Ամոյանի հաջորդ մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանն է»,- գրել է Կարեն Գիլոյանը: