15/06/2015 11:52
Հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանն արծաթե մեդալ նվաճեց Բաքվում. Լուսանկարներ
Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանի համար առաջին մեդալը նախօրեին նվաճեց մեր հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը:
Միհրան Հարությունյանն արժանացավ արծաթե մեդալի՝ եզրափակչում հավասար պայքարում պարտվելով ռուս Արտյոմ Սուրկովին:
Նշենք, որ հայ ըմբիշը կիսաեզրափակիչում խոշորհաշվով հաղթել էր ադրբեջանցի Հասան Ալիևին, իսպանացի Սանչես Նավարոյին, բուլղարացի Կոնստանտին Ստասին և սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին:
«Բոլորիս ի սրտե շնորհավորում եմ Միհրան Հարությունյանի ոսկու արժեք ունեցող արծաթե մեդալի կապակցությամբ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր ընտրանին հունիսի 15-ին կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան: Հունիսի 16-ին՝ գիշերը 2-ի սահմաններում Սամվել Գևորգյանի և Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ Ռոման Ամոյանը (5- րդ տեղ), Միհրան Հարությունյանը (արծաթե մեդալ), Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը ( 5-րդ տեղ) կլինեն մեր հայրենիքի մայրաքաղաքում:
Այսօր կկայանա բռնցքամարտի վիճակահանությունը: Իսկ հրաձիգ Հրաչյա Բաբայանը կանցկացնի մարզում: Մեզ կմիանան նաև ազատ ոճի ըմբիշները` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ:
Պայքարը շարունակվում է»,- Facebook-ի իր էջում գրել է Բաքվում գտնվող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: