15/06/2015 19:33
Հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը ստացել է «Կինոտավրի» գլխավոր մրցանակը (Տեսանյութ)
«Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի հաղթող է դարձել հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» («Про любовь») ֆիլմը:
«Սիրո մասին» ֆիլմը մի քանի կարճամետրաժ պատմությունների ամբողջություն է: Դրանում նկարահանվել են Րենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիչը և այլոք:
Նշենք, որ Աննա Մելիքյանը հայտնի է դարձել իր «Ջրահարստ» («Русалка») ֆիլմով, որը 2008թ.-ին ներակայացվել է «Օսկարում»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Այնուհետև ռեժիսորը նկարահանել է «Աստղ» («Звезда») ֆիլմը, որն անցյալ տարի ընդգրկվել է «Ոսկե ծիրանի» ծրագրում:
Աննա Մելիքյանը բարեգործական նպատակներով նկարահանել է նաև մի քանի կարճամետրաժ ֆիլմեր: