16/06/2015 20:00
«Ժաննան ինձ համար մնում է բացարձակ, մաքուր, անկրկնելի երջանկություն»
Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինը՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը, կնոջ մահվան կապակցությամբ գրառում է արել Facebook սոցիալական կայքի իր էջում։
«Մենք միշտ կրկնում էինք՝ «Երջանկությունը լռություն է սիրում»։ Ես հավատարիմ եմ մնում այդ խոսքերին, քանի որ Ժաննան ինձ համար մնում է բացարձակ, մաքուր, անկրկնելի երջանկություն։ Մենք չէինք հանձնվում և պայքարում էինք հաղթելու համար։ Ասում են՝ նման իրավիճակում 2 տարին շատ է։ Սակայն, իհարկե, մեզ համար դա չափազանց քիչ էր»,- գրել է Շեպելևը։
Նա գրել է, որ իրենք չէին կարող հաղթահարել դա առանց օգնության և շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրին, ով գումար է նվիրաբերել Ժաննայի բուժման համար, աղոթել է նրա առողջության համար, պարզապես մտածել է նրա մասին, երջանկություն և ուժ մաղթել։
«Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ այս 2 տարին հիմնականում ձեր ձեռքբերումն է։ Շնորհակալություն։ Ես ձեզ, ձեր մտերիմներին առողջություն եմ մաղթում։ Եվ մոտ ժամանակում կցանկանայի կենտրոնանալ այն մարդկանց օգնելու վրա, ովքեր, ինչպես և մենք, չեն հանձնվում և պայքարում են առողջության և կյանքի համար»,- գրել է հաղորդավարը։