17/06/2015 18:58
Բակո Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին և Մովսես Հակոբյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: