17/06/2015 17:29
ԱԺ փոխնախագահ. Առաջադեմ երկրները պետք է միավորվեն՝ պայքարելու ահաբեկչության, ֆաշիզմի և այլատյացության դեմ
ԱԺ-ից տեղեկանում ենք, որ հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր: Քննարկվել են նաև առաջիկա ամիսներին Մինսկում տեղի ունենալիք ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի ձևավորմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ առաջադեմ երկրները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ պայքարելու ահաբեկչության, ֆաշիզմի և այլատյացության դեմ՝ կանխարգելելու համար նման երևույթների կրկնությունը 21-րդ դարում:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ Էդուարդ Շարմազանովը կարևորել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ այդ հարցում ակնկալելով ՀԱՊԿ անդամ երկրների հավասարակշռված դիրքորոշումը: