17/06/2015 20:25
Անի Լուպեի 31-րդ ամառը և սպասված անակնկալները
Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանուհի, երգչուհի Անի Լուպեն օրեր առաջ նշեց ծննդյան 31 ամյակը: Այս տարի տոնը նա սկսել է մտերիմների հետ` կեսգիշերից: «Հրաշալի ծննդյան օր եմ անցկացրել Արտաշատ քաղաքում` ինձ շատ հարազատ Սենիկ Բարսեղյանի ընտանիքի հետ: Օրվա վերջում տեղափոխվեցինք իմ տուն, եկան նաև ընկերներս և ուրախացանք մինչև լուսաբաց»,մանրամասնեց հոբելյարը:
Անիի հյուրերի շարքում էին Ռաֆայել Երանոսյանը, Արսեն Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռիչարդ Մադլենյանը, Սենիկ Բարսեղյանը, Արմեն Գասպարյանը:
Նրա իսկ խոսքերով` ամեն տարի իր ամենասիրած նվերը և առաջին շնորհավորանքը ստանում է ծնողներից. «Դրանք իմ սիրած ամենասիրուն ծաղիկներն են: Այս տարի ընկերներիցս ստացել եմ միայն ինձ համար ցանկալի նվերներ, իհարկե, եղել են նաև անակկալներ, որոնք կրկնակի զարմանք ու հաճույք պատճառեցին ինձ: Ի դեպ, երկու օրվա ընթացքում անակնկալ մի քանի տորթ նվեր ստացա և մոմերը փչելիս` շատ երազանքներ պահեցի, որոնք, վստահ եմ, ավելի շուտ կկատարվեն»:
Երիասարդ դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե արդյոք նրա պահած երազանքների մեջ կա՞ միակին գտնելու ցանկությունը: «Ոչ, միակիս գտնելու երազանք չեմ պահել, քանի որ դեռ զբաղված եմ գործերով»,- ժպիտով պատասխանեց նա: