Չեմ սիրում աշխատել, շփվել այն մարդու հետ, ով ոչինչ է, բայց իրեն ամեն ինչ է կարծում. Գևորգ Եղիազարյան

17/06/2015 19:35

Չեմ սիրում աշխատել, շփվել այն մարդու հետ, ով ոչինչ է, բայց իրեն ամեն ինչ է կարծում. Գևորգ Եղիազարյան


Կյանքը մեկ անգամ է տրվում և յուրաքանչյուրը փորձում է  այդ ոչ այնքան երկար ժամանակահատվածում օգտագործել իր ունեցած բոլոր հարավորությունները` հաջողության հասնելու, կայանալու համար: Մեկն իր հաջողությունը գտնում է հայրենիքում, մյուսը` հայրենիքից դուրս:

Թեև Aysor.am-ի զրուցակիցը Հայաստանում հաջողակ շոու-մեների թվին էր դասվում, սակայն տարիներ առաջ որոշեց կատարելագործվել ու հաստատվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Մեզ հետ այսօր անկեղծացել է դերասա, հաղորդավար, պրոդյուսեր, բազում երգերի խոսքերի հեղինակ Գևորգ Եղիազարյանը:

-Արդեն գրեթե 4 տարի է, բնակվում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այդտեղ ավելի՞ հեշտ է ադափտացվել շոու-բիզնեսին:

-Առհասարակ, ադափացվելը հեշտ չէ, սակայն ինձ համար հեշտ եղավ, քանի որ մինչ տեղափոխվելս գրեթե բոլորի հետ աշխատելու առիթ եմ ունեցել: Իսկ տարբերությունը այնքան էլ մեծ չէ. նույն մտածելակերպը, նույն մոտեցումները, նույն մոտիվները:

-Ձեր գործընկերներից շատերն այստեղ բավական հաջող շարունակում են իրենց աշխատանքը, շատերն էլ միանգամից դուրս մնացին ասպարեզից: Ձեզ առավել շատ ի՞նչը հեռացրեց, գուցե կար մտավախություն, որ կհայտնվեք ասպարեզից «դուրս մնացածների» շարքո՞ւմ:

-Երբևէ չեմ վախեցել սերնդափոխությունից: Ղեկավարելով բազմաթիվ նախագծեր` առիթ և ճանապարհ եմ ստեղծել սկսնակ, բայց տաղանդավոր երիտասարդների համար: Նույն կերպ շարունակում եմ այստեղ: Եթե չզիջես առաջին աստիճանը նոր բարձրացողին, երկրորդ աստիճանին չես բարձրանա… Իսկ ինչ վերաբերում է իմ գործընկերներին, ասեմ, որ յուրաքանչյուր մարդու տրված է իր նշանակությունը, իր առաքելությունը` իր հնարավորության չափերով: Յուրաքանչյուրը գնահատվում և վարձատրվում է իր պոտենցիալին համապատասխան… Գիտեք, ես երբևէ չեմ վախեցել ու չեմ վախենում աշխատանքի ոլորտ կամ մասնագիտություն փոխելուց: Վերջ ի վերջո, «միկրոֆոնը» ձեռքիս չեմ ծնվել, մի օր պետք է վայր դնեմ այն:



-Երբեմն խոսում են, որ Ձեր նախկին գործընկերներից «նեղացած» գնացիք: Նման բան կա՞:

-Ոչ, երբեք ես չեմ նեեղանում, այլ բարկանում եմ, ասում այն, ինչ հարկ եմ համարում, և անցնում առաջ: Ոչ ոքից նեղացած չեմ, վիրավորված չեմ: Ուղղակի ես իմ էությամբ արագ ու առաջ շարժվող մարդ եմ և սիրում եմ պարբերաբար ինքս ինձ փորձել: Սա էլ հերթական քայլն էր, փորձելու` արդյոք կկարողանամ օտար երկրում նորից առաջին քայլերից սկսել:

-Ե՞վ…

-Եվ պատկերացրեք, որ ստացվեց ու շատ լավ ստացվեց: Չեմ զղջում:

-Գևորգ, ինչո՞վ է Ամերիկայի Միացյալ Նահանգներն այդքան գրավում հայ հայտնիներին:

-Չգիտեմ այլոց ինչով, բայց ինձ լայն, մեծ ու անսահմանափակ հնարավորություններով: Այստեղ ես իմ կամքին հակառակ պարտավորություններ չունեմ, ընտրելու իրավունք ունեմ, իսկ ընտրության հնարավորությունը շատ մեծ է: Ասեմ նաև, որ ոչ միայն հայտնիներին է գրավում ԱՄՆ-ն, այլ շատ-շատերին: Մենք երկու միլիոնից ավել հայ ազգաբնակչություն ունենք այստեղ, ուղղակի հայտնիների քայլերն ավելի տեսանելի են:

-«Պարապ» ժամանակահատված ունեցե՞լ եք այդտեղ:

-Ե́վ այո, և́ ոչ: Առաջին ամիսներին` ինտեգրման ժամանակահատվածում, գրեթե անելիք չունեի, բայց զբաղմունք էի ստեղծում ինձ համար, թեկուզ գրական ստեղծագործություններ՝ բանաստեղծություններ գրելով:



-Դուք մասնագիտությամբ դերասան եք, սակայն այդ ոլորտում այնքան էլ ակտիվություն չեք ցուցաբերում: Չգրավե՞ց Ձեզ դերասանի կարգավիճակը:

- Շնորհիվ մի քանի հետաքրքիր առիթների` կարողացա ներկայանալ իմ բուն մասնագիտությամբ, որն է դրամատիկ կինոյի և թատրոնի դերասան: Սակայն հաղորդավարությունը ևս հեռու չէ իմ մասնագիտությունից, չէ՞ որ այստեղ ևս պահանջվում է խոսքի կուլտուրա և ճիշտ առոգանություն, ինչն այսօր շատ է կաղում մեր հայկական հեռուստաեթերում:

-Պատճառն ինչո՞ւմ եք տեսնում:

-Ընտրություն կատարվում է, հիմնականում, արտաքին տեսքի հիման վրա: Կարծում եմ, ընտրողները շփոթում են հաղորդավարի, դերասանի աշխատանքը մոդելի աշխատանքի հետ:

-Հայաստան այցելելու մտադրություն դեռ չունե՞ք, թե դեռևս արգելքներ կան:

-Հայաստանը իմ տունն է, ուր ապրում է իմ ընտանիքը, ինձ շատ հարազատ ու անփոխարինելի մարդիկ: Իհարկե, ցանկությունս մեծ է, սակայն պարտավորությունների և ծավալուն աշխատանքի պատճառով առայժմ չեմ կարող: Բայց շուտով, շա~տ շուտով:

-Հե՞շտ էր երկրից մեկնելու որոշում ընդունելը:

-Դժվար, բավական դժվար, բայց և անհրաժեշտ:Եթե վախենում ես որոշ չափով համարձակ ու վտանգավոր քայլ կատարելուց, ապա ինչի՞ հաշվին ես ուզում առաջ գնալ: Սա է խնդիրը:



-Մեր նախորդ զրույցի ժամանակ նշեցիք, որ ցանկանում եք Ձեզ մոտ տանել նաև Ձեր ծնողներին: Արդյոք այդտեղ ունեք սեփական բնակարան, մշտական, ապահովված աշխատանք:

-Իհարկե ուզում եմ և բերելու եմ ինձ մոտ: Ունեմ մշտական աշխատանք. որպես հաղորդավար աշխատում եմ ARTN SHANT հեռուստատեսությունում, իմ շատ սիրելի գործընկերներ Էմմա Բալբաբյանի և Անահիտ անդրեասյանի հետ վարում եմ «Նոր օր» առավոտյան ծրագիրը: Նաև, իմ էությամբ լինելով նախաձեռնող, կազմակերպում և անցկացնում եմ կորպորատիվ, բարեգործական, համերգային երեկոներ: Մեկ խոսքով, ինչպես ասում է առակը «Աշխատող մարդը սոված չի մնա» (ժպտում է):

-Բիզնես հիմնելու մասին չե՞ք մտածում:

-Գիտեք, զբաղվածությունս շատ մեծ է, եկամուտներս նորմալ են, չեմ դժգոհում: Իսկ բիզնես հիմնելու համար դեռ վաղ է: Գուցե, ոչինչ չես կարող ասել:

-Գևորգ, դուք նաև երգերի բառեր եք գրում… Շարունակո՞ւմ եք համագործակցել Հայաստանի երգիչների հետ:

-Այո, իհարկե շարունակում եմ համագործակցել թե́ Հայասատանի, և թե́ ԱՄՆ-ի երգիչների ու երգահանների հետ: Վերջին երկու աշխատանքս իրականացրել ենք Ռիչարդ Մադլենյանի հետ` ստեղծելով մեկ կատարում` Արմենչիկի, և մեկ կատարում` իմ շատ սիրելի ընկեր Արման Հովհաննիսյանի համար:

-Կա՞ ինչ-որ մեկը, ում հետ երբեք չէիք աշխատի:

-Չեմ սիրում աշխատել, շփվել այն մարդու հետ, ով ոչինչ է, բայց իրեն ամեն ինչ է կարծում: Մեծամտությունը փառամոլության նման մի երևույթ է, որն առաջին հերթին կուրացնում է քեզ: Իսկ հանճարներն ու տաղանդները ավելի զուսպ են և համեստ: Իհարկե, կան միլիոնավոր մարդիկ, և նույնքան էլ բնավորություն, մեկի հետ անսահման հաճելի է, մյուսի հետ` տհաճ:



-Ի դեպ, որքանո՞վ ենք մենք զիջում ամերիկյան շոու-բիզնեսին:

-Այս հարցին թույլ տվեք պատասխանել շատ հակիրճ. Ամերիկայում և աշխարհի շատ երկրներում կա ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ, իսկ  Հայստանում կա երգարվես և պարարվեստ…Հավատացեք, դրանք անսահման տարբեր բաներ են:

-Գիտեմ, որ ժողովածու եք պատրաստում: Ե՞րբ այն պատրաստ կլինի, ի՞նչ ստեղծագործություններ են ներառված լինելու: Արդյոք Հայաստանի ընթերցողին ևս հասու կլինի:

-Այո, պատրաստում եմ, իհարկե իմ ընկերների հետ միասին` ի դեմս ժողովածուի գլխավոր խմբագիր Սաթենիկ Ղարաբաղցյանի: Կարծում եմ, աշնանը կկարողանանք հանձնել ժողովածուն ընթերցողի դատին: Գրքում զետեղված կլինեն բացառապես իմ բանաստղեծություններն ու աֆորիզմները, որոնք ստեղծվել են իմ ողջ կյանքի ընթացքում: Իսկ Հայաստնի ընթերցողին ես անձամբ, մեծագույն սիրով կներկայացնեմ այն:

-Հետևելով հայաստանյան քաղաքական, մշակութային, սոցիալական անցուդարձին, ուրախանո՞ւմ եք, որ դրա մեջ չեք, թե՞ հակառակը:

-Միանշանակ` ցավում եմ, կարծելով, եթե ես լինեի, միգուցե ինչ-որ բան ավելի ճիշտ աստիճանի վրա կդրվեր, միգուցե կարողանայի ուղղել մի փոքրիկ սխալ կամ բացթողում: Ուրախանալ չեմ կարող, քանի որ ուրախանում եմ միայն վերելքների դեպքում, իսկ ես այսօր, ցավոք սրտի, վերելք չեմ տեսնում, այլ հակառակը:



-Այդտեղ ընկերներ ունե՞ք, ո՞ւմ հետ եք առավել մտերիմ:

-Այ~ո, ունեմ շատ հրաշալի ընկերներ թե́ երգարվեսի, թե́ պարարվեստի, և թե́ արվեստից դուրս ոլորտներում: Իմ դժվարության և անսահման երջանիկ պահերին միշտ իմ կոքին են եղել: Մեր ընկերությունն ամուր է և անշահախնդիր: Առանց նրանց հնարավոր չէր լինի երկու ոտքի վրա ամուր կանգնել:

-Դեռևս չե՞ք մտածում ընտանիք կազմելու մասին:

-Ընտանիք կազմելու մասին միշտ եմ մտածում, բայց ընտանիքը ավելի շատ զգացմունք է, քան թե միտք:

Հ.Գ. Ի դեպ, ստորև Ձեզ ենք ներկայացնում մեր զրուցակցի վերջին չհրապարակված ստեղծագործություններից մեկը.

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ,

ԿԱՐԾԵՍ, ԷԼ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ ՈՉԻՆՉ:

ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ԴՊՐՈՑԻ ԿՈՂՔՈՎ ՔԱՅԼԵԼԻՍ,

ՍԻՐՏՍ ՉԻ ԶԱՐԿՈՒՄ, ԷԼ ՉԵՄ ՇՏԱՊՈՒՄ,

ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՍ ՏԵՍՆԵԼԻՍ, ԷԼ ՉԵՄ ԿԱՐԿԱՄՈՒՄ,

ԻՍԿ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆՍՏԱՐԱՆԻՆ ՆՍՏԵԼԻՍ, ՉԵՄ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ԻՆՁ ԾԱՆՈԹ ՈՒ ՀԱՃԵԼԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՔԱՅԼԵԼԻՍ,

ԳԱՐՆԱՆ ԱՆՈՒՇ ԱԿԱՑԻԱՅԻ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ ՉԻ ԳԱԼԻՍ,

ՔԱՂՑՐԱՎԱՃԱՌ ՏԻԿԻՆԸ, ԷԼ ՁԱՅՆ ՉԻ ՏԱԼԻՍ,

ԱՅՍ ԱՄԵՆԻ ԿԱՐՈՏԻՑ, ՍԻՐՏՍ Է ԼԱԼԻՍ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԱՉՔԵՐԻՆ ՆԱՅԵԼԻՍ,

ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՓԱՅԼՈՒՆ ՇՈՂԵՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ,

ԾԻԾԱՂԻՑ ԹՈՒԼԱՑԱՑ, ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԳԱԼԻՍ,

ՏԱՐԵՑ ՄԱՐԴԻԿ ԻՆՁ ՏԵՍՆՈՒՄ,ԲԱՅՑ ԷԼ ԲԱՐԵՎ ՉԵՆ ՏԱԼԻՍ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱՑ ԳԱՐՈՒՆԸ, ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՉԻ ԳԱԼԻՍ,

ՃԱՄՓԻՆ ՓՌՎԱԾ ՎԱՐԴԵՐԸ, ՀԻՆ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ,

ԻՆՁ ԱՐԹՆԱՑՆՈՂ ԱՌԱՎՈՏՎԱ ԱՐԵՎԻ ՇՈՂԸ,

ԱՉՔՍ ՉԻ ԾԱԿՈՒՄ, ՇԱՏ ՈՒՇ Է ՄԵՐ ՏՈՒՆ ԳԱԼԻՍ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ԽՈՀԵՄ ՀՈՐՍ ՄԱԶԵՐԸ,

ԱՌԱՋՎԱ ՊԵՍ, ՍԵՎ ԱԼԻՔՆԵՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ,

ԻՍԿ ԻՄ ՔՆՔՈՒՇ, ՆՈՒՐԲ ՄԱՅՐԻԿԻՆ,

ԻՆՉ ՈՐ ՄԵԿԸ՝ ՏԱՏԻԿ ԱՆՈՒՆՆ Է ՏԱԼԻՍ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ԱՄԵՆ ԹԵԹԵՎ ՄՏՔԻ ՎՐԱ ԷԼ ՉԵՄ ԾԻԾԱՂՈՒՄ,

ԱՄԵՆ ՍՏԱՑԱԾ ՆՎԵՐԻՑ, ՉԵՄ ԵՐՋԱՆԿԱՆՈՒՄ,

ԱՄԵՆ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔ, ԵՍ ԷԼ ՉԵՄ ՍԵՂՄՈՒՄ,

ԱՄԵՆ ԱՍՎԱԾ ՔԱՂՑՐ ԽՈՍՔՈՎ, ԷԼ ԵՍ ՉԵՄ ՏԱՐՎՈՒՄ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ՈՒՇ ԵՄ ՔՆՈՒՄ.....ՎԱՂ ԱՐԹՆԱՆՈՒՄ....

ԽՈՐՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ, ՈՒ ՈՉ ԹԵ ԱՌՆՈՒՄ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ՄԵԾԱՑԵԼ ԵՄ ԳՈՒՑԵ... ՄԻ ՔԻՉ...


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից Այսօր, 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված Այսօր, 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն Այսօր, 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը Այսօր, 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին Այսօր, 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին Այսօր, 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում Այսօր, 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել

Տվյալ բաժնի վերջին նյութերը