18/06/2015 11:52
Օզբիլիսին զինծառայությունից տարկետում տվեցին
Դանիել Իհսանի Օզբիլիզին և Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը ներառված է այսօրվա կառավարության նիստի օրակարգում:
Ըստ նախագծի, Դանիել Իհսանի Օզբիլիզին` ծնված` 1997 թվականի ապրիլի 29-ին, բնակության վայրը` ք. Երևան, Խանջյան 27, և Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին` ծնված` 1995 թվականի փետրվարի 7-ին, բնակության վայրը` ք. Երևան, Խանջյան 27 պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2017 թվականի ամառային զորակոչը։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մարտի 23-ի № 251-Ա հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Դանիել Իհսանի Օզբիլիզին և 2015 թվականի մարտի 4-ի № 228-Ա հրամանագրով՝ Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին, որոնք հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմում:
Նրանք հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Ռուսլան Կորյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագծին։