18/06/2015 11:12
Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հաղորդում կներկայացնեն ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հետ կապված
Հունիսի 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մասնակցելու է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) բյուրոյի նիստին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից:
Հունիսի 19-ին և 20-ին կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որի օրակարգում նախատեսված է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հաղորդումը Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։