19/06/2015 09:50
Աշխատանքից ազատված դատախազները պատրաստվում են ընտանիքներով արտագաղթել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ հունիսի 17-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված դատախազները նման քայլի են դիմել աշխատավարձի ցածր լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արտակ Քալաշյանն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ էմիլ Հարությոմյյանը իրենց դիմումի համաձայն ազատվեցին պաշտոնից: Թերթին հայտնի է դարձել, որ չի բացառվում՝ նրանք ընտանիքներով արտագաղթեն ՀՀ-ից:
«Տեղեկացնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝նշված դատախազների աշխատավարձը, առանց պահումների և հավելավճարների, կազմում 1297 հզ. 630 դրամ, բայց առձեռն նրանք ստանում են 210 հզ. 675 դրամ: Ամեն տարվա ստաժի համար նրանց աշխատավարձը 2 տոկոսի չափով ավելանում է Իսկ եթե դասային աստիճան ունեն, հավելավճար կստանան: Ստացվում է, որ երիտասարդ և ստաժ չունեցող նոր կադրի համար դատախազի պաշտոնը այնքան էլ գրավիչ չէ, եթե նա ի սկզբանե չի որոշել կաշառակերությամբ զբաղվել»,- գրել է թերթը: