19/06/2015 11:30
Մոսկվայում վերջին հրաժեշտը տվեցին Ժաննա Ֆրիսկեին (Տեսանյութեր)
Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը վերջին հրաժեշտը տվեցին սիրված երգչուհի Ժաննա Ֆրիսկեին: Հուղարկավորությանը ներկա էին նրա ընտանիքի անդամները, ամուսինը, Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Աննա Սեմենովիչը, Դիանա Գուրցկայան, բազմաթիվ այլ աստղեր:
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն մահացել է հունիսի 15-ին՝ երկու տարի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո: Հուլիսի 8-ին նա կդառնար 41 տարեկան: