20/06/2015 10:38
Արոնյանը պարտվեց Տոպալովին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է Լևոն Արոնյանը:
Ստուգատեսի 4-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով պարտվեց Վեսելին Տոպալովին: Պարտիան ավարտվել է 58-րդ քայլին:
Նշենք, որ 4 տուրերից հետո Լևոնն իր ակտիվում 1 միավոր ունի. նա մինչ այս պարտվել էր Վաշիե-Լագրավին և ոչ-ոքիներ խաղացել Ջոն Լյուդվիգ Համերի և Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
4-րդ տուր
Անանդ - Կարլսեն՝ 1:0
Կարուանա - Վաշիե Լագրավ՝ 0.5:0.5
Գիրի - Նակամուրա՝ 0.5:0.5
Գրիշչուկ - Համեր՝ 1:0
Տոպալով - Արոնյան՝ 1:0