22/06/2015 16:24
Փաստաբանները՝ Հայաստանի ՄԻԵԴ թեկնածուի ընտրության մասին
Լրատվամիջոցներում տարածված ՄԻԵԴ դատավորի ընտրության հետ կապված հայտարարության վերաբերյալ 1lur.am կայքը հետաքրքրվեց հայտարարությանը միացած և չմիացած փաստաբաններից։
Փաստաբան Արմեն Ֆերոյանը, ով միացել էր հայտարարությանը նշեց՝
«Գրագողության մասով ես չեմ ուսումնասիրել, իմ գործընկերներից Տիգրան Եգորյաննա ուսումնասիրել, տեղյակ եմ, որ տենց բան կա, բայց անձամբ ես չեմ ուսումնասիրել»։
Իսկ այն հարցին, թե բացի Լուսինե Հակոբյանի` «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահի հայտարարությունից բացի, ուրիշ ինչ-որ նյութի ծանո՞թ եք, պատասխանեց՝ «Ըստ էության ես ուրիշ նյութի ծանոթ չեմ»։
Փաստաբան Դավիթ Գյուրջյանը, ով միացել էր հայտարարությանը նշեց՝
«Այո, ես ծանոթ եմ հայտարարության տեքստին, կոնկրետ այդ հատվածին առնվազն»։ Իսկ բացի հայտարարությունից այլ նյութին ծանոթ լինելու հարցին, պատասխանեց՝ «Այո, ուրիշ նյութերի ևս ծանոթ եմ, բայց այդ մասին չեմ ուզում խոսել»։
Փաստաբան Դավիթ Կարապետյանը, ով միացել էր հայտարարությանը նշեց՝
«Գրագողությունից տեղյակ չեմ ես, ճիշտն ասած, ես ճանաչել եմ Արմեն Հարությունյանին, դասավանդելա ինձ ուսանողական տարիներին ունակությունները, հնարավորությունները տեսանելի են եղել ինձ, այդ իսկ պատճառով քվեարկել եմ, որպեսզի վերանայվի»։
Փաստաբան Իրինա Հակոբյանը, ով միացել էր հայտարարությանը նշեց՝
«Այո, ես միացել եմ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի կողմից տարածած հայտարարությանը և դա արել եմ, որպես անհատ փաստաբան։ Եթե այդ հայտարարությանը չեն միացել մեր փաստաբանների մեծամասնությունը, ապա այն չի կարող փաստաբանական համայնքի անունից տարածվել, այլ պետք է ընդունել, որպես փաստաբանների խմբի կողմից տարածված։»։
Փաստաբան Կարեն Հակոբյանը, ով միացել էր հայտարարությանը նշեց՝
«Ծանոթ եմ այն տեքստին, որ մեզ են ուղարկել : Ես տեքստին եմ ծանոթացել, գիտեմ, որ անարդար ընտրություններ կան, դրա համար եմ միացել, թե չէ մանրամասներին չեմ տիրապետում:
Գրագողության հարցերի հետ կապված կապ չունեմ, ընդհանուր իմ միտքը, նա ա, որ ընտրությունները արդար ձևով կատարվեն, որովհետև դա կարևոր հարցա:
Համայնքի անունիցա տարածվել հայտարարությու՞նը, դրան տեղյակ չեմ, չգիտեմ: Տեքստը ունենք ընդհանուր շեշտը դրվել ա ընտրությունների վրա, որ արդար ձևով տեղի ունենան: Թե ինչի վրա են շեշտը դրել ես չգիտեմ»:
Փաստաբան Գարիկ Գալիկյանը հայտնեց հետևյալը՝ «Կարդացել եմ այդ հայտարարության տեքստը։ Չեմ խորանում տեքստի հավաստիության մեջ, այլ մի բան կարող եմ հստակ ասել։ Մի խումբ փաստաբաններ, չեն կարող հանդես գալ փաստաբանական համայնքի անունից և ներկայացնել փաստաբանական համայնքի տեսակետը։ Նամանավանդ, երբ հայտարարությունը գրագողության վերաբերյալ միակողմանի տարրեր է պարունակում։ Մենք չենք կարող այս կարճ ժամանակում ստուգել, իրոք հայտարարության մեջ նշված փաստերն եղել են, թե՝ ոչ։ Այս տիպի հայտարարությունները, պետք է նախապես ներկայացվեր փաստաբանների համայնքի քննարկմանը, կից հիմնավորումներով, որից հետո հիմնավոր հայտարարություն տարածել։ Տպավորություն է ստեղծվում, որ պետք է այսպիսի հայտարարություն անել հրատապ։ Մենք այդպիսի փորձ ունենք, երբ նյութը տեղադրվում է նախապես մեր փաստաբաններ խմբում, քննարկում ենք։ Այս նյութեը տեղադրվել էր երեկ և հապճեպությունը ակնհայտ զգացվում էր»։
Փաստաբան Անի Մովսիսյանը մեր հարցին պատասխանելով նշեց՝ «Չի կարելի ամբողջ մի համայնքի անունից խոսել, առանց համայնքի մեծամասնության դիրքորոշումն ունենալու։ Ինչ է ստացվում, ես կարող եմ քսան փաստաբանի հետ ներկայացնել ամբողջ համայնքի տեսակետը։ Այդ հայտարարությունը մեր փաստաբաններ խմբում էլ է տարակուսանք առաջացրել։ Մի գուցե ճիշտ է հայտարարություն տարածողների փաստարկները, բայց դա թող տարածեն իրենց անունից։ Եվ մենք փաստաբաններս, լինելով ազատ և անկախ մարդիկ, ինքներս կորոշենք միանալ, թե՝ ոչ»։
Փաստաբան Ռիմա Կարապետյանը նշեց. «Փաստաբանական համայնքի անունից կարող է հանդես գալ փաստաբանների պալատի խորհուրդը, պալատի նախագահը և փաստաբանների մեծամասնությունը։ Հայտարարությանը միացած փաստաբաններին հարգում եմ, սակայն չպետք է այն նայել, որպես փաստաբանական համայնքի անունից ներկայացված»։