22/06/2015 19:45
Սերժ Սարգսյանը կընդունի չորս ակտիվիստների
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ընդունելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի երթի չորս մասնակցիների, սակայն ցուցարարները` «Ոչ թալանին» նախաձեռնության գլխավորությամբ, առաջ են շարժվում և այժմ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կանգնած են:
Ինչպես տեղեկացնում է Aysor.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից, երթի մասնակցիները մտադիր են շարժվել դեպի Բաղրամյան 26 և պահանջել` կասեցնել հոսանքի թանկացման մասին որոշումը. Բաղրամյան պողոտայի տարածքում բազմաթիվ ոստիկաններ կան:
Նշենք, որ մինչ այս ոստիկանությունը հենց Ազատության հրապարակում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնել էր, որ նարնց գործողություններն անօրինական են, և օրենքը խախտելու դեպքում՝ ակցիայի մասնակիցները կենթարկվեն պատասխանատվության: