22/06/2015 19:40
Դա շան պարանի նման բան է դառնում, որ գցում են վզիցդ. Սոս Ջանիբեկյանը՝ ցույցերին չմասնակցելու մասին
«Վաղուց արդեն հաղթահարել եմ ներսումս այն տարածված բարդույդը, որը կոչվում է «ամեն ինչ անել, որ ժողովդի կողմից սիրված և ընդունված լինեմ (PR)», նաև ինձ համար իրական և անկեղծ չէ այդ «սեր» վաստակելու հնարքը»։ Այս մասին իր Facebook-յան էջում գրում է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպվող ցույցերին ու իր մասնակցության խնդրին:
«Մի քանի նյութ ընկավ աչկովս «Ու՞ր են հայտնիները երբ էլեկտրոէներգիան թանկանում է», բազմաթիվ նամակներ եմ ստանում, այն իսկապես արդարության և բարեկեցության համար պայքարող հայրենակիցներիցս, որոնց շնորհակալ եմ որպես Հայաստանի քաղաքացի։
Բայց, ինչ-որ դժգոհություն և պահանջկոտություն եմ նկատում, և կարծում եմ փոքր-ինչ հասել է անառողջ մակարդակի։
Նախ ուզում եմ ասել՝ վաղուց արդեն հաղթահարել եմ ներսումս այն տարածված բարդույդը, որը կոչվում է «ամեն ինչ անել, որ ժողովդի կողմից սիրված և ընդունված լինեմ (PR)», նաև ինձ համար իրական և անկեղծ չէ այդ «սեր» վաստակելու հնարքը։
Դա շան պարանի նման բան է դառնում, որ գցում են վզիցդ և Քեզ տանում մեկ այս կողմ, մեկ՝ այն, իսկ դա ինձ համար անդընդունելի է ցանկացած պարագայում, կապ չունի, թե ով է պարան բռնողը։
Երկրորդը, ինչ ուզում եմ ավելացնել, Ես ծառայում եմ, պատասխանատու եմ, պատրաստակամ եմ, զգոն եմ, կողքին եմ, պարտական եմ, մարդկանց իմ արվեստով, իմ աշխատանքով՝ կլինի էկրանում, թե բեմում, բայց անձնական որոշումներս կայացնում եմ միայն ես, լինել հիմա Արցախում, լինել մասնակից մի շատ արժեքավոր հարցի բարձրաձայնող ֆիլմի նախապատրաստական աշխատանքներին, որով հնարավոր է հանդես գալ ամբողջ աշխարհին և ծանոթացնել Հայաստանի, Արցախի այդ փառահեղ և հավիտենական պատմությանը, թե այս ամենից հրաժարվեմ և գնամ Ազատության հրապարակ՝ պայքարելու Էլ.էներգիայի թանկացման դեմ։
Անհատապես բոլորին, ովքեր ինձանից ինչ-որ ակնկալիքներ և պահանջներ ունեն, արվեստից, իմ աշխատանքից դուրս, կլինի դա քաղաքականություն, միտինգ, թե ինչ-որ ուրիշ ուղղվածության շարժում, կխնդրեմ փոխըմբռնումով մոտենալ իմ այս մոտեցմանը։
Ես իմ գործով եմ ծառայում ժողովրդիս»,- գրել է դերասանը։