23/06/2015 18:38
Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել՝ լրագրողների նկատմամբ բռնության կապակցությամբ
Այսօր լուսադեմին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած լրագրողների հետ կապված գործողությունների կապակցությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` հավելելով, որ կարող են փոխանցել այդ մասին տեսանյութերը ոստիկանությանը:
Այսօր լուսադեմին ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ տուժեցին մոտ նաև մոտ մեկ տասնյակ լրագրողներ, ովքեր կատարում էին իրենց մասնագիտական պարտքը: