23/06/2015 13:39
Ավիավթարի հետևանքով մահացել է «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը
Ամերիկյան հայտնի երգահան «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ 61-ամյա Ջեյմս Հորները մահացել է Սանտա Բարբարայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է THR-ը:
Նա եղել է վթարի ենթարկված «S312 Tucano MK1» ինքնաթիռում։
Նշենք, որ Ջ. Հորները աշխատել է նաև «Զորոյի դիմակը», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Ավատար», «Աշնան լեգենդները», «Ապոկալիպսիս» և այլ ֆիլմերի վրա։