23/06/2015 11:00
Երևանի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում բերման ենթարկվածներ կան. Փաշինյան
Բերման ենթարկվածներ կան Երևանի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գևորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լևոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գևորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ Վարձելյանի հետ:
Նույն բաժնում գտնվող Վիլեն Գաբրիելյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գոռ Սարգսյանին տեսնել չհաջողվեց, որովհետև իմ այցելության պահին նրանք հարցաքննվում էին Քննչական կոմիտեի քննիչների կողմից:
Ինձ ասացին, որ հարուցված է քրեական գործ՝ Խուլիգանության հատկանիշներով և բոլոր բերման ենթարկվածները անցնում են այդ գործով:
Ասացին նաև, որ բերման ենթարկվածների հետագա կարգավիճակը առաջիկա ժամերին կճշտվի:
Կենտրոնի ոստիկանությունից մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց»,- գրել է Ն. Փաշինյանը: