23/06/2015 10:11
Նստացույցը ցրելու հետևանքով տուժած բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ
Արդեն 2 ժամ Օմբուդսմենի աշխատակազմի արագ արձագանքման աշխատակիցներն այցելում են Ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից:
«Օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցների մեկ այլ խումբ էլ այցելում է հիվանդանոցներ, որտեղ նույնպես կան նստացույցը ցրելու հետևանքով տուժած բազմաթիվ քաղաքացիներ:
Այլ մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- ասված է հայտարարության մեջ: