23/06/2015 10:25
Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 237 հոգի
Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 237 հոգի: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Նշենք, որ այսօր առավոտյան 05.40-ի սահմաններում ոստիկանությունը ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրել է նախօրեից նախագահական նստավայրի դիմաց էլեկտրաէներգիայի դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցը: Շուրջ 9 ժամ տևած բանակցություններից հետո ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել:
Բացի ջրցան մեքենաների օգտագործումը, ոստիկանները ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել, ոստիկանության բաժանմունքներ են տարվել ավելի քան 150 ցուցարարներ, այդ թվում՝ լրագրողներ: Ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել նաև լրագրողների նկատմամբ, կոտրել նրանց տեխնիկան: