23/06/2015 09:06
Ոստիկանները ցրել են ցուցարարներին, կան հարյուրից ավելի բերման ենթարկվածներ
Առավոտյան 05.40-ի սահմաններում ոստիկանությունը ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրել է նախօրեից նախագահական նստավայրի դիմաց էլեկտրաէներգիայի դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցը: Շուրջ 9 ժամ տևած բանակցություններից հետո ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել:
Նրանք ցրել են նաև Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին:
Բացի ջրցան մեքենաների օգտագործումը, ոստիկանները ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել, ոստիկանության բաժանմունքներ են տարվել ավելի քան 150 ցուցարարներ, այդ թվում՝ լրագրողներ: Ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել նաև լրագրողների նկատմամբ, կոտրել նրանց տեխնիկան: «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը հայտնել է նաև իր դեմ կիրառված դաժան ծեծի մասին: