24/06/2015 10:37
Ադրբեջանը տանուլ տվեց ԵԽԽՎ-ում․ Զեկույցից հանվեց «ԼՂ օկուպացիա» բառակապակցությունը
ԵԽԽՎ-ում քննարկվեց «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծը։ Զեկույցը պատրաստել են Ադրբեջանի հարցով զեկուցողներ, Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտն ու Լեհաստանի պատգամավոր Թադեուշ Իվինսկին, որոնց անուններն ընդգրկված է «Եվրոպական կայունության նախաձեռնության» հրապարակած «Խավիարային դիվանագիտություն․ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» զեկույցում։
Զեկույցում, համազեկուցողները, փոխարենը նշելու Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների և ազատությունների սաստկալի իրավիճակը, իրավապաշտպանների, լրագրողների, ՀԿ-ների ներկայացուցիչների ձերբակալությունները ու կոչ անելու անհապաղ ազատ արձակել, զեկույցի առաջին իսկ պարբերության մեջ ներառել են Լեռնային Ղարաբաղը՝ նշելով․ «Վեհաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթման մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է»։