23/06/2015 22:08
ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունը՝ մի քանի դեսպանությունների հայտարարություններին
«Մենք այդ արձագանքները դիտարկում ենք որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ մեր գործընկերների շահագրգռվածության վկայություն»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական» ծառայության հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Երևանում այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների և որոշ միջազգային կառույցների ներկայացուցիչների արձագանքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարը նաև նշել է. «Եվս մեկ անգամ վերահաստատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը մեր հավատարմությունը։
Իրավասու մարմինների կողմից վարվում է ծառայողական քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ոստիկանության իսկ կողմից մատնանշված թերությունների շտկման ուղղությամբ, որոնց արդյունքերի մասին մեր գործընկերները կտեղեկացվեն»։