24/06/2015 11:46
Սերժ Թանկյան. Կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի` բարելավելու քաղաքացիների տնտեսական զրկանքները
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված նոր հայտարարությամբ է հանդես եկել:
Ս. Թանկյանը Facebook-յան իր էջում հետևյալ գրառումն է կատարել՝ կցելով Yahoo News-ի հրապարակումը` «Ոստիկանության բռնությունից հետո 6000 մարդ է փողոց դուրս եկել» վերնագրով:
«Կարծես թե ոստիկանության կողմից ջրցաններով ու մարդկանց՝ այդ թվում լրագրողների, ծեծելով իրականացված բիրտ ճնշումը կանխատեսելիորեն այսօր Երևանի փողոցներ ավելի շատ մարդկանց է դուրս բերել:
Դա խաղաղ նստացույց էր: Ոստիկանությունը իրավունք ուներ ցրել ցույցը և ձերբակալել մարդկանց` առանց անհարկի ուժի կիրառման: Իրավիճակը չպետք է քաղաքականացվի օտարերկրյա ԶԼՄ-ների կամ կառավարությունների կողմից: Սա ոչ քաղաքական արձագանք է Հայաստանի բնակչության մի մեծ սեգմենտի էնդեմիկ տնտեսական մարգինալցմանը:
Կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի` բարելավելու իր քաղաքացիների տնտեսական զրկանքները և արձագանքի այս ու այլ մտահոգությունների», - գրել է նա: