Հայտնիները՝ հոսանքի թանկացման մասին. Ինձ չի հետաքրքրում ոչ մի տեսակի թանկացում, դե́մ եմ ծնկի գալ օտար զավթիչի առաջ

24/06/2015 20:00

Հայտնիները՝ հոսանքի թանկացման մասին. Ինձ չի հետաքրքրում ոչ մի տեսակի թանկացում, դե́մ եմ ծնկի գալ օտար զավթիչի առաջ


Հոսանքի թանկացման որոշման դեմ պայքարող ակտիվիստների դեմ երեկ առավոտյան ցուցաբերած բռնությունը ոչ մի կերպ չընկճեց երիտասարդներին: Ավելին, երեկ ժամը 18:00-ին կայանալիք հերթական բողոքի ակցիային որոշեցին միանալ մի շարք արվեստագետներ` երկրի քաղաքացիներ:

Aysor.am-ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ.

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանից,  ով երբևէ նմանատիպ հարցերի շուրջ աչքի չի ընկել իր ակտիվ մասնակցությամբ, հետաքրքրվեցինք, թե ըստ իր` ի՞նչ ընթացք կունենա այս շարժումը. «Նախ ասեմ, որ ես շարժումներին չեմ հավատում, ես խենթ ու խելառ ըմբոստներին եմ սիրում, որոնք քիչ են այսօր իմ քաղաքում, դրա համար էլ անտաշ «շան լակոտները» տիրում են մեր երկիրը…Չգիտեմ, թե ինչ ընթացք կունենա, ինքս շարժման ակտիվիստ չեմ եղել, բայց ես իմ երկրի քաղաքացի եմ, ով տասնյակ տարիներ համբերատար սպասեց և հույս ունեցավ, որ մի օր կգանք ու կհաստատվենք, ազատ և անկաշկանդ, արժանապատիվ ու գեղեցիկը գնահատող, գիտություն և արվեստ ունեցող կյանքով կապրենք»:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք սա այն դեպքն է, երբ «դանակը ոսկորին է հասել» ու դրանով է պայմանավորված նաև իր` ակցիային մասնակցությունը` ռեժիսորը մեկնաբանեց. «Ես այնտեղ եմ, որպեսզի ցույց տամ, որ ես կամ, որ երիտասարդ մարդը իր կողքին տարիքով ավագ սերունդ էլ ունի: Իսկ ինչ վերաբերում է «դանակը ոսկորին» հասնելուն, ապա ասեմ, որ այն վաղուց է հասել, հենց այն օրվանից, երբ, ԼՏՊ-ներից սկսած, սուտ արժեքների վրա սկսեցին կառուցել երկիրը` սուտ անկախություն և սուտ հայրենասիրություն քարոզելով: Մենք դեռ թղթով ենք անկախ, մեզ «մեղա» է պետք գալ և ազատվել սովետական կեղտից»:

Երեկ առավոտ կանուխ պատահած դեպքերը ոմանք կապում են «սադրիչների» առկայությամբ, ովքեր, ըստ իրենց, քիչ չէին խաղաղ ցուցարարների մեջ: Սակայն Հրանտ Վարդանյանը նշեց, որ դա արդարացում չէ, միշտ էլ սադրիչներ կան ու եղել են»: «Ես տանել չեմ կարողանում բռնությունը, այն էլ, երբ դիմացինն անասնական ուժ ունի»,-հավելեց նա:

Հրանտ Վարդանյանի պահանջը, որպես քաղաքացի, ՀՀ բնակիչ` միայն թանկացումը չէ: Սա վատ երևույթի պատճառով առաջացած հերթական ըմբոստությունն է: «Ինձ չի հետաքրքրում ոչ մի տեսակի թանկացում: Ես դե́մ եմ ծնկի գալ օտար զավթիչի առաջ, ես դե́մ եմ, երբ իմ երկրում, իմ հողի վրա ռուսական չեկիստական բուրժուազիան ինչ ուզում, անում է»,-վրդովված նկատեց ռեժիսորը:

Aysor.am-ի այն հարցին, թե արդյոք նա ցույցից զատ միանում է նաև «գիշերային նստացույցին», Հրանտ Վարդանյանը պատասխանեց. «Ոչ, նստացույցը իմ անելիքը չէ, ես դա չեմ հասկանում, բայց հարգանքով եմ միշտ մոտենում այդ ակցիան անողներին»:

Բողոքի ակցիայից անմասն չի մնացել նաև դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով ցուցարարների կողքին է եղել մինչև գիշերը ժամը 3-ը: Նա նկատեց, որ առաջին օրերի ընթացքում ցույցն առավել կազմակերպված էր. «Երեկ երիտասարդության մեջ մի փոքր շեղող ագրեսիա կար` դեպի ոստիկանները: Կարծեք թե պահի տակ մոռացան` ինչի՞ համար են հավաքվել. պահանջում էին այս կամ այն մարդու հեռանալը` թողնելով բուն խնդիրը: Չէ՞ որ մեր նպատակը էլեկտրաէներգիայի թանկացման կասեցում է»:

Դերասանուհին վստահ է` եթե կառավարությունը խոհեմ գտնվի, ապա այս ակցիան ցանկալի հանգուցալուծում կստանա: «Երբեմն պետք է նաև ժողովրդի «կապրիզները» հաշվի առնել: Իսկ այս պարագայում նշեմ, որ սա արդեն «կապրիզ» չէ, այլ մարդկանց տհաճ ու անցանկալի քայլերի դրդել է: Մարդիկ չեն կարողանում ապրել, երկրում ճգնաժամային վիճակ է, առանց այդ էլ աշխատավարձը չի բավականացնում այս պայմաններում, իսկ էլեկտրականության թանկացումը կհանգեցնի շատ այլ թանկացումների: Իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը շարունակելու է արտագաղթի ճանապարհը բռնել` գնալ ու գնալ: Ցավալի է, բայց այսօր այդ վիճակն է մեր երկրում: Իսկ եթե կառավարությանն անհրաժեշտ է առանց ժողովուրդ պետություն, ապա չգիտեմ: Պետք է մտածել նաև վաղվա օրվա մասին. պատերազմի պարագայում` երկրում արդեն մարդ չի լինի: Իսկ մենք այսօր այնքան էլ «կոնֆետկա» վիճակում չենք, գրեթե 4 կողմից շրջապատված ենք թշնամիներով: Ժողովուրդը երկրից հեռանում է հենց այն պատճառով, որ չի կարողանում ապրել: Չի կարելի ագրեսիա ցուցաբերել քո ժողովրդի հանդեպ: Դրսում ապրող իմ շատ մտերիմներից եմ լսել, որ ասում են. «Ճիշտ է, դրսում ենք, հայրենիքից հեռու ենք, բայց հացի խնդիր չունենք և պաշտպանված ենք»: Իսկ մենք մեր երկրում մեզ պաշտպանված չենք զգում, ինչն արդեն ահազանգ է և մտածելու տեղիք է տալիս»,-նկատեց մեր զրուցակիցը:

Եթե մինչև օրվա ավարտ խնդիրը հանգուցալուծում չունենա, ապա երեկոյան Անժելա Սարգսյանը այնտեղ կլինի բալիկի հետ միասին:

Դերասանուհի Լալա Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ այս նախաձեռնությունը ցանկալի արդյունք կտա և, ըստ իր, ե՞րբ. «Ես կարծում եմ, ակցիան նպատակին կծառայի, քանի որ մարդիկ համախմբվում են: Ընդհանրապես, եթե հույս չունես, որ սկսածդ գործը արդյունավետ կլինի, ավելի լավ է չսկսես… Ինչ վերաբերում է ժամկետներ նշելուն, ապա ես գուշակ չեմ, որ ասեմ: Պարզապես հակված եմ, որ բողոքի ակցիան պետք է ի նպաստ ժողովրդի հանգուցալուծվի: Անտեսել այսքան ժողովրդի կարծիքը` դա արհամարհանք կդիտվի: Կարծում եմ, իշխանությունը խելամիտ կգտնվի այս հարցում»:

Մեր այն դիտարկմանը, որ երկու օր առաջ խաղաղ ցուցարարներին «ցրելու» նախաձեռնությունը արդյոք ապացույց չէ, որ իշխանություննեն այնքան էլ տրամադրված չեն խաղաղ ճանապարհով բանակցել, Լալա Մնացականյանը հակադարձեց. «Գիտեք ինչ, բնականաբար, երբ դու բողոքի ալիք ես բարձրացնում, դիմացինը հակահարված է տալիս: Այ, եթե այդ հակահարվածից հետո լռես ու վախենաս, պահանջներդ չեն իրականանա: Իսկ մեզ մոտ ապացուցվեց. եթե այն օրը եկել էին 3 հազար հոգի, ապա հաջորդ օրը եկան 6-7 հազար: Այսօր արդեն գալիս են և́ մտավորականներ, և́ ճանաչված մարդիկ, և́ պատգամավորներ… Նույնիսկ մարդիկ են գալիս իշխանությունից: Ես չգիտեմ, դա որքանով է անկեղծ, բայց կարևորը, որ համախմբվում են, չեն ընկրկում»:

Սակայն ցուցարարների մի մասը չափազանց ագրեսիվ, գուցե արդարացված բարկությամբ ընդունեց հատկապես Կրթության և գիտության նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ներկայությունը: «Ես այդ երևույթին վատ եմ վերաբերում. դու եկել ես բոլորովին այլ պահանջով, սակայն թիրախ ես ընտրում որևէ մեկին: Գիտեք, ինձ չի հետաքրքրում, թե ով է եկել, կարևորը` եկել է: Եթե դու այդ պահին թվաքանակով շատ ես, չի նշանակում, որ պետք է որոշես նրան անձնական վիրավորանք հասցնել... Դա արդեն ներկայացում էր ինձ համար, ինչն ինձ բացարձակ դուր չեկավ: Չէ՞ որ դու ասելիք ունես, ինչո՞ւ ես շեղվում և ինչ-որ մեկի վրա «հարձակվում», ով այդ էնեկտրաէերգիայից գնի որոշումից այնքան հեռու է, որքան դու: Դա նրա զանցանքը չի: Եթե հարց բարձրացնեիր, բողոք ներկայացնեիր կրթության վերաբերյալ և նա գար այդ ակցիային, այդ ժամանակ այս վիճակը կարող է և հասկանայի: Բայց այս մարդը բոլորովին կապ չունի էլեկտրաէներգիայի ոլորտի հետ»:

Հայ մշակութային և քաղաքական հեղինակությունները իրենց մասնակցությունը կարևորեցին նաև նրանով, որ երեկ տեղի ունեցած ցույցին «պատ» կազմեցին ու հստակ սահման գծցին ցուցարարների և ոստիկանության միջև: Սակայն Լ. Մնացականյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այնքան էլ չի հասկանում «պատ» ասվածի իմաստը. «Ի՞նչ ենք կիսում` ժողովրդի մի կեսին մյուս կեսի հե՞տ: Ինչ է, մենք սերո՞ւցքն ենք, եկել ասում ենք` մե՞զ սպանեք… Որտեղ ժողովուրդը, այնտեղ էլ մենք, մենք մեր ժողովրդի հետ միասին ենք: Պետք չէ մեզ առանձնացնել: Սա հերոսացվելու միտում է, որն այս պարագայում ինձ բոլորովին դուր չի գալիս: Ես չեմ եկել «պատ» դառնալու, այլ եկել եմ բոլորի հետ միասին իմ բողոք-պահանջը ներկայացնելու: Շատ կեղծ միտում կա դրա մեջ»:

Շատերը երեկ անցկացրեցին բաց երկնքի տակ` իրենց բողոքին տեր կանգնելով առ այս պահը: Դերասանուհին նշեց, որ ինքն անձամբ չի մնացել ամբողջ գիշեր, հեռացել է Բաղրամյան պողոտայից այն ժամանակ, երբ հասկացել է` շոու է սկսվում. «Չեմ կարող հստակ ասել, թե դա որ ժամի որ րոպեն էր: Բայց գիտեք, ես չեմ գնում այնտեղ ելույթ ունենալու և էկրաններին հայտնվելու համար: Շատ-շատերը կարող են իրենց խոսքն ասել ու բողոքը տեղ հասցնել անգամ այնտեղ չգտնվելով: Սակայն պայքարել պետք է մինչև վերջ` անկախ մեր ընտրած պայքարի տեսակից. մեկը կգնա կկանգնի այնտեղ, մյուսը «ստատուս» կգրի, երրորդը այլընտրանք կունենա` մեկ է: Եթե այդ մարդն այնտեղ չի գնացել, չի նշանակում, որ իր բողոքը իր իմացած ձևով տեղ չի հասցրել»,-վրդովված եզրափակեց Լալա Մնացականյանը: 

Դերասան, պարող Սարգիս Հակոբյանը ևս վստահ է, որ երիատսարդերի ձեռնարկած ակցիան հաջողությամբ է պսակվելու: «Կարծում եմ, ցանկալի արդյունք կտա, քանի որ այս ակցիան որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում: Սա զուտ սոցիալական բողոք է, ժողովրդի մակարդակով` սոցիալական խնդիր է բարձրացվում: Կարծում եմ, ցանկացած իշխանություն վախենում է նմանատիպ ինքնաբուխ շարժումներից: Նման մեկ պատմություն էլ ենք ունեցել` տրանսպորտի թանկացում, և արդյունքում հաղթեցինք»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:

Նա գիշերն անցկացրել է Բաղրամյան պողոտայում: Մեր այն հարցին, թե որքանո՞վ էր ամեն ինչ կազմակերպված, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միայն մեկ խնդիր կար. այս ամենը կոնկրետ որևէ մեկի կողմից չի կորդինացվում: Տպավորություն է, որ երիտասարդների երկու-երեք խումբ հավաքվել է ու փորձում է կազմակերպել: Թեթև խոսակցություններ լինում էին միմյանց մեջ, բայց դա տարաձայնություն որակել չի կարելի: Իսկ ոստիկանության հետ բախում բոլորովին չկար: Կարծում եմ, առավել զսպող հանգամանք այն եղավ, որ ոստիկանության երեկվա արարքը բավական քննարկվեց նույնիսկ համաշխարհային մամուլում»:

Ըստ ականատեսի, ոստիկանությունը սադրանքների չէր գնում, օպերները բացակայում էին ցուցարարների միջից: Մի քանիսն էին, բայց հեռվից անգամ նկատելի էին: Շատ կարևոր էր նաև այն, որ երիտասարդների կողքին ավելի հասուն մարդիկ կանգնեցին, նաև արվեստագետներ, հայտնիներ, պատգամավորներ եկան:

Սարգիս Հակոբյանին մտահոգում է նաև մեկ խնդիր. «Այդ աղբամանները, որ բերել շարել են, լցված են աղբով: Այս շոգ կրակին մարդիկ խոլերա կնկնեն: Այդ հարցն ինչ-որ մի ձև պետք է լուծվի:  Ասեմ նաև, որ այդ ամանները մեկ այլ վտանգ էլ են պարունակում. եթե հանկարծ, ամեն դեպքում, ոստիկանությունը որոշի նորից ջրի շիթ օգտագործել, շատ վտանգավոր կլինի: Բավական է այդ շիթը դիպչի ամանի, այն իր հետ 15-20 հոգի «կթռցնի»: Հուսամ, որ այդ հանգամանքը կզսպի ոստիկանությանը` նման քայլերի չդիմել: Հակառակ դեպքում` հետևանքները շատ լուրջ կլինեն: Ասեմ, որ լարվածությունը կթուլացնի նաև այն, որ այդ հարցը լուծի քաղաքապետարանը: Մեր ցուցարարները, մեր երեխաները վատ չեն տրամադրված. օրինակ, երեկ, երբ մենք սեղմվել էինք ժողովրդի և ոստիկանության արանքում ու շնչելու օդ չկար, ոստիկանությունը երկու քայլ ետ գնաց: Չեք պատկերացնի, թե մարդիկ ինչպես փոխեցին իրենց վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ: Այդ գեղեցիկ ու հաշտ ժեստը նույնիսկ ծափահարությունների արժանացավ: Ասածս այնէ, որ ցանկացած լավ քայլ թուլացնելու է լարվածությունը»:

Դերասանը երեկոյան ևս պատրաստվում է միանալ ցուցարարներին: «Այժմ ես աշխատանքի մեջ եմ, երեկոյան կմիանամ նրանց: Հիմնական վտանգը գիշերն է սպասելի, ցերեկը ավելի հանգիստ է լինում: Եվ նորից եմ կրկնում, ցանկացած իշխանություն, նույնիսկ մեր իշխանությունը, որ թքած ունի իր ժողովրդի վրա, վախենում է այդ նույն ժողովրդի ինքնաբուխ ցասումից»,-եզրափակեց նա:

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային միացել է դեռևս մայիսի կեսերից  և, բնականաբար, վերջին օրերի պայքարից անմասն մնալ չէր կարող. «Երեկ էլ այնտեղ էի ու հիանում էի մեր առողջ պայքարով: Երեկ ավելի լարված էր իրավիճակը ոստիկաններն ավելի զգոն էին ու վախվորած,իսկ ժողովուրդն ավելի նպատակասլաց ու մարտական»:

Նա նշեց, որ իդեալիստ է և հավատում է,որ լավ կլինի. «Հավատում եմ, որ երկրիս իշխանություններն այնքան ցինիկ չեն գտնվի, որ անտեսեն ժողովրդի պահանջը,  քանզի անտեսելու դեպքում կլինի իրենց վերջի սկիզբը: Ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է, այս ամենը կտանի ավելի լուրջ գործողությունների, նույնիսկ ես երեկ օդում հեղափոխության շունչ զգացի: Եթե այս անգամ էլ կոտրեն ժողովրդի ոգին ուրեմն կարող են բարի գալուստ մաղթել օտարազգիներին Հայաստան. մի քանի հոգի, որոնց կղեկավարի այս իշխանությունը»,-եզրափակեց Անահիտ Մութաֆյանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին