25/06/2015 10:38
Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հաղթող ճանաչվեց Օլեկսիենկոն
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ջերմուկում ավարտված Կարեն Ասրյանի 8-րդ հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 92 մասնակիցների մեջ բաժանեց 1-3-րդ տեղերը ուկրաինացի գրոսմայստերներ Միխայլո Օլեկսիենկոյի և Անտոն Կորոբովի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանին բաժին հասավ երրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Օլեկսիենկոն:
Հաղթողից կեսական միավոր ետ մնացին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը, որոնք էլ, համապատասխանաբար, գրավեցին 4-րդ և 7-րդ տեղերը: