Հայի բարեկեցիկ կյանքը պետք է իշխանության համար նպատակ դառնա. Հայ հայտնիները պայքարելու են մինչև վերջ

25/06/2015 19:47

Հայի բարեկեցիկ կյանքը պետք է իշխանության համար նպատակ դառնա. Հայ հայտնիները պայքարելու են մինչև վերջ


Վերջին օրերին, երբ հայտնվում ես Բաղրամյան պողոտայում, հպարտություն և պաշտպանվածություն ես զգում: Օրենքներ են քննարկվում` հօգուտ ժողովրդի, ապագայի, գալիք օրվա: Բայց, ոչ թե Բաղրամյանի վրա գտնվող պետական կառույցներում, այլ կառույցներից դուրս` փողոցներում. տոկուն ու բանիմաց երիտասարդները շարունակում են պայքարել երգով ու պարով:

Aysor.am-ը շարունակում է զրուցել ցուցարարների շարքերը լրացնող հայ հայտնիների հետ:

Դերասան Հայկ Մարությանը և́ սպասում, և́ հավատում է, որ ձեռնարկված բողոքի ակցիան հաջողությամբ է պսակվելու, այլապես այս ամենն իմաստ չի ունենա: Նա առաջիներից էր, որ կոչ արեց ցույցին միանալ ընտանիքիներով, այս ամենից անմասն չպահել նաև երեխաներին: «Պարտադիր գնում եմ ընտանիքիս հետ, և դա հատուկ է արվում, մեսիջ է և́ ոստիկանությանը, և́ ցուցարարներին, որ այս ամենը պետք է կրի խաղաղ բնույթ: Քանի որ երեխաներս փոքրիկ են, չենք կարող դրսում պահել, քնելու ժամին նրանց տուն ենք տանում ու քնեցնում»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց կարգին Հայկոն:

Մեր այն հարցին, թե որքանո՞վ են «խաղաղ ցույցերն» արդյունավետ, պատասխանեց. «Այդ ե՞րբ է եղել, որ ցույցը մեզ մոտ խաղաղ չլինի և ինչ-որ արդյունքի հասնենք: Խաղաղ ճանապարհով տրոնսպորտի սակագնի հարց լուծվեց. դա քի՞չ էր: Իսկ համաշխարհային փորձը Հայաստանում չի անցնում, ամեն երկիր իր մարտավարությունն ունի: Մեք համոզվել ենք, որ մեզ մոտ միայն խաղաղ ցույցերն են արդյունքի հասցնում»:

Մեր զրուցակիցը վստահ է` եթե մարդիկ շատանան, այս հարցը շատ շուտ կլուծվի: Իսկ այն, որ ցուցարարների թիվն ավելանում է` տեսանելի է. «Ամեն օր նախորդ օրվա համեմատ մոտ երկու անգամ ավելի մարդ է գալիս: Բականաբար, որոշում կայացողնողներն արդեն չեն կարող աչք փակել և կույր ձևանալ: Իրենք ստիպված պետք է լուծում տան այս հարցին: Ասեմ ավելին, ես հորդորում եմ իրենց, որ շուտափույթ լուծում տան, քանի որ երբ ցուցարարների թիվը շատ մեծ է լինում, կարող են անկանխատեսելի բաներ լինել: Ի վերջո, մեծ բազմությունը անկառավարելի է դառնում»:

Հայկ Մարությանը Բաղրամյան պողոտայում է լինում ամեն օր: Այսօր ևս բացառություն չէ: Ի դեպ, նա իր տեղը գտել է ցուցարարների, և ոչ թե «պատնեշ» հանդիսացողների մեջ, թեև, դեմ չի նպատակին ճիշտ ծառայող «պատին»: «Աշխատում եմ գիշերները պարտադիր այնտեղ լինել: Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և պետք է ցուցարարների շարքերում լինեմ, քանի որ այս երկրի մի մասն եմ կազմում: Ես «պատի» մաս չեմ կազմում, սակայն դեմ չեմ այդ երևույթին, եթե այն իր պատակին է ծառայում. Որպես «անվտանգության բարձիկ», դա վատ միտք չի, բայց եթե ստանձնեն արտոնություններ, ես, բնականաբար, նեգատիվ կվերաբերեմ այդ «պատին»»,-եզրափակեց Հայկ Մարությանը:

Երգչուհի Լիլուն ցուցարարներին միացել է երկրորդ օրվանից: Քանի որ փոքր ինչ մրսած ու վատառողջ էր, դրսում երկար մնալ չէր հաջողվում. «Ես պարբերաբար գնում-գալիս եմ, չեմ կարողանում կտրվել մեր ցուցարարներից: Ուզում էի ամբողջ ընթացքում այնտեղ լինել, սակայն փոքր-ինչ թույլ եմ, լավ չեմ զգում: Ուղակի հպարտանում եմ մեր երիտասարդության համախմբվածությամբ: Այնքա~ն հպարտ էի, որ այդտեղ կանգնած էի»:

Երգչուհին նշեց, որ ցույցը բավական զուսպ ու հանգիստ է անցնում. «Հավանաբար, առաջին օրվանից հետո հասկացան, որ չի կարելի ժողովրդի, երիտասարդության  հետ «խաղալ»: Մեր ցուցարարները, երիտասարդները կողմ չեն սադրանքների, հենց երգ ու պարի միջոցով էլ ապացուցում են, որ խաղաղությամբ են հասնելու հաջողության»:

Անկախ մասնագիտությունից, տարիքից ու զբաղվածությունից, խնդիրը բոլորինն է և այն պետք է լուծել: «Ես նախ և առաջ սովորական քաղաքացի եմ, հետո նոր երգչուհի: Այս ամենն ինձ էլ դուր չի գալիս: Մարդկանց մեծ մասը միջոցներ չունի վճարելու: Մենք, որ սովորական ապրող մարդիկ ենք, արդեն իսկ ի վիճակի չենք, հնարավորություն չունենք վճարելու, էլ ի՞նչ ասի միջինից վատ ապրող մարդը: Գիտակցում ենք, որ սա միայն հոսանքի թանկացում չէ, գլոբալ թանկացում է»,-ասաց Լիլուն:

Ցույցի ընթացքում նրա համար ամենաբարդը ժողովրդի մասատումն է, եկու մասի բաժանումը. «Սարսափած վիճակում էի, երբ գտվում էի ոստիկանների և ցուցարարների արանքում` պատ կազմած, թիկունքումս զգում էի երկաթի սառնությունը: Մտածում էի` ո՞ւմ «արանքում» եմ կանգնած, ո՞ւմ եմ ումից պաշտպանում: Չէ՞ որ երկուսն էլ իմ հայն են, ցավ էի ապրում, թե ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Միգուցե այդ ոստիկանի մայրն էլ ցուցարարների մեջ է: Հայ ենք չէ՞ ի վերջո, ինչու պետք է նման խնդիրներ ունենանք: Ինչո՞ւ մեր ժողովուրդը գոնե մի քիչ բարեկեցիկ չի ապրում, որ նման խնդիրների միջով չանցնի, այս վիճակին չհասնի: Բայց ինչ ուզում է լինի, մեր ժողովուրդն ուրիշ է` համախմբված է, հոգատար է, հարգանքով է»:

Լիլուն համոզված է, որ արդարություն կլինի. «Պետք է լինի այնպես, ինչպես ժողովուրդն է ի վիճակի: Ավել կամ պակաս ոչինչ մեզ պետք չէ: Մարդկանց իրենց ուժերից վեր փորձություն չի կարելի տալ, ի վիճակի չեն: Ես էլ, ոչ-ոք էլ ի վիճակի չի»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում այն խոսակցություններին, որ հայտնիներն ավելի շատ մտահոգված են իրենց PR-ով: «Ամոթ է ուղակի նման որակավորում տալ: Ի՞նչ PR: Սա բոլորիս հարցն է, խնդիրն է, անհանգստությունն է, ապրուստն է, ինչպե՞ս կարելի է մտածել, որ սա PR դաշտ է: Ես առաջի հերթին սովորական քաղաքացի եմ, հետո նոր` երգչուհի: Ժողովուրդն է ինձ դարձրել երգչուհի, ոչ թե ղեկավարությունը: Կարծում եմ, որ շատ լավ հասկանում եք, որ ես ընդհանրապես PR-ի կարիք չունեմ: Եվ հետո, PR անելու նպատակով գնացողը չի արթնանա ու «տապչկաներով», նույնիսկ առանց դիմահարդարման գնա»,-վրդովված մեկնաբանեց Լիլուն:

Պրոդյուսեր, ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը «Ո́չ թալանին» ակցիային միացել է կիրակի օրը, մինչև գիշերվա 3-ը եղել է ցուցարարների կողքին: Սակայն երկու օր ցույցին մասնակցելուց հետո հեռացել է` օբյեկտիվ պատճառներով: « Երկրորդ ցույցից, երբ ոմն քաղաքական ուժեր եկան «օգնելու» ցուցարարներին` իրենց PR-ն անելու նպատակով, հեռացել եմ: Նրանք եկել են գողանան երիտասարդների հաղթանակը: Դա ես չեմ ընդունում: Շարժումը սկսել են քաղաքացիները և սա քաղաքացիների պայքարն է իրենց իրավունքների համար։ Կազմակերպչական հարցով միակ խնդիրն այն է, որ չունեն լիդեր, և դրանից ուզում են օգտվել շատերը, ինչն անթույլատրելի է»,-պարզաբանեց նա։

Ըստ մեր զրուցակցի` նոր մոտեցում է պետք, միանշանակ` նորից խաղաղ մոտեցում: Նա ոգևորված է և ողջունում է անհատներին, ովքեր եկել են պայքարելու, նոր Հայաստան ստեղծելու. «Հույս ունեմ, որ կվերադառնան մեր քույրերն ու եղբայրները, ովքեր լքել են հայրենիքը: Կմիանան մեր սփյուռքահայ եղբայրները, որպեսզի շենացնենք մեր երկիրը։ Սա դեռ սկիզբն է, որից հետո պետք է փոփոխություններ լինեն։ Ֆեոդալական պետությունից շարժվելու ենք դեպի ժամանակակից, ուժեղ և զարգացած Հայաստան` կրթված և հայրենասեր մսրդկանցով կառավարվող: Այստեղ արժանապատիվ ենք ապրելու, աշխատելու և ստեղծելու։ Այստեղ` մեր երազած Հայաստանում, ապրելու են մեր երեխաները»։

Գրիգոր Գասպարյանը վստահեցրեց, որ իր պես մտածողների հետ միասին շարունակելու է իր անձնական պայքարը. «Աշխատանքի բերումով հիմա արտերկրում եմ, վերադառնալուն պես կմիանամ ցուցարարներին… Մենք շատ ենք, և կհաղթենք»:



Դերասան Սարգիս Գրիգորյանը, թեև աշխատանքային հագեցած գրաֆիկ ունի, սակայն դա նրան չի խագարում գտնվել արդարություն պահանջող համաքաղաքացիների կողքին: «Ես առաջին հերթին այս երկրի քաղաքացի եմ, հետո նոր դերասան… Քանի որ երեկ երեկոյան 22:30-ից հետո ազատ էի, միացա մեր ցուցարարներին, մնացի մինչև ժամը 3-3:30: Երիտասարդները հրաշալի, բարձր տրամադրություն ունեին, սպասումով լի, որ իրենց կլսեն: Ամենակարևորը` բոլորի մեջ կար այն ուժը, հպարտությունը, որ, այնուամենայնիվ, միասնական են, միախմբված: Անձամբ ես, որպես այս երկրի 35 տարեկան քաղաքացի, մեծ հպարտություն ապրեցի:

Դերասանը ևս վստահ է, որ բողոք-ակցիան անպտուղ չի լինի: Ավելին, ըստ մեր զրուցակցի, նրանք արդեն հասել են արդյունքի. «Սա ամբողջ ազգի խնդիրն է, միայն երիտասարդների էլեկտրաէներգիան չի թանկանում, այլ բոլորինս` ամբողջ ազգինը, ուղղակի նրանք են բարձրաձայնողը, պայքարողը: Նրանք արդեն հաղթել են, քանի որ չհավատացողներին, երկմտողներին ապացուցեցին, որ մեր երիտասարդները համախմբված են, ուժեղ: Երբ այդ ուժը միախմբվում է, ամեն հարց լուծելի է»:  

Սարգիս Գրիգորյանը վստահեցրեց` երբ ազատ ժամանակ գտնի, ամեն մի րոպեն անցկացնելու է Բաղրամյան պողոտայում, որտեղ իր ընկերներն են, հասակակիցները, ՀՀ քաղաքացիները: «Նրանք էլ, ես էլ ուզում ենք, որ բարեկեցիկ ու ապահով երկրում ապրենք, չլինի թանկացում` չհիմնավորված թանկացում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

«Individuum Casting»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը ցուցարարների կողքին է առաջին իսկ րոպեից: Aysor.am-ի այն հարցի, թե արդյոք այս օրերի ընթացքում բողոքի ալիքը փոփոխություններ կրել է` ավելի կազմակերպված կամ ավելի ագրեսիվ է դարձել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամեն բան բարի և դրական մթնոլորտում է անցնում, այսքան ժամանակ ագրեսիա չեմ նկատել: Այս բարի ու դրական պահանջելու ձևը շատ մարդկանց է օր-օրի համախմբում: Մարդիկ սնունդ ու ջուր են բերում: Շատ հաճելի է տեսնել, որ մեր ազգը միասնական է և միմյանց մասին հոգ է տանում»:

Մի՞թե խաղաղ` երգ ու պարով բողոքով կարող ենք խնդիր լուծել, ցանկալի արդյունքի հասնել: «Իհարկե, կարող ենք, այլապես թրով եկողը թրից է կկործանվի: Դրական էմոցիաներով են հաղթում, ագրեսիայով շատ ավելի բարդ կլինի արդյունքի հասնել»,-նշեց Ա. Սարգսյանը:

Որոշ քաղաքական գործիչների, ընդդիմության անդամների` ցուցարարների շարքերում ընդգրկվելու փաստը շատերին բարկացրեց: Սակայն մեր զրուցակցի համոզմամբ` դա իրենց ցանկությունն է, չէ՞ որ նրենք էլ առաջին հերթին ՀՀ քաղաքացիներ են, և հեոո նոր քաղաքական գործիչներ. «Բայց լավ է, որ շատ չեն խառնվում, հանդես են գալիս ուղղակի ժողովրդի մի մասնիկ: Ինքս չեմ միանում կուսակցական շարժումների, կողմնակից եմ միայն քաղաքացիական շարժումներին»:

Յուրաքանչյուր նախաձեռնություն ունի ավարտ. եթե օրերի ընթացքում սակագնի կասեցում չլինի` ո՞րն է լինելու վերջնակետը, կա՞ն ծրագրված հստակ քայլեր: «Անկեղծ ասած` չեմ ուզում մտածել, որ չեն կասեցնի: Ժողովրդի ձայնը պետք է հարգեն: Լավ կյանքից չի, որ մարդիկ ամեն ինչ թողած` բողոքի են դուրս եկել: Ուշ թե շուտ կսկսեն մտածել ժողովրդի մասին: Հայի բարեկեցիկ կյանքը պետք է իշխանության համար նպատակ դառնա»,-եզրափակեց Աշոտ Սարգսյանը:

Մեր զրուցակիցներից Անի Պետրոսյանը ցուցարարներին միացել է ջրցանից հետո: Անին այս գիշեր անցկացրել է Բաղրամյան պողոտայում և գոհ է երիտասարդների կազմակերպվածությունից. «Թեև հստակ ղեկավար չկա, բայց ամեն ինչ շատ կազմակերպված է: Մի քանի ժամը մեկ ինքնուրույն, առանց որևէ հրահանգի սկսում են մաքրել տարածքը: Խմած մարդկանց, սարդրիչներին չեն հանդուրժում իրենց շարքերում: Ժամը 5-ին ստիպված էի հեռանալ, քանի որ նկարահանման էի: Քիչ անց նորից կմիանամ մեր երիտասարդներին: Ճիշտ է, վաղը ներկայացում ունեմ, բայց այս նախաձեռնությունն ավելի կարևոր եմ համարում»,-շեշտեց դերասանուհին:

Երբեմն հարցերի ձգձգվող լուծումներն առաջացնում են բախումներ: Չկա՞ արդյոք մտավախություն, որ ցուցարարները կարող են հոգնել և ագրեսիվ պահվածք դրսևորել. «Մի պահ խոսում էին, որ ցուցարարների վրա գազ են բաց թողել: Բայց ոստիկանության և ժողովրդի միջև բացարձակ բախում չի եղել: Ջրցանից հետո ամեն-ինչ շատ խաղաղ է ընթանում: Գուցե դրան օգնում է նաև այն, որ բարիկադների մեջտեղում ժուռնալիստներ են, հայտնի դեմքեր, հոգևորականներ, դեպուտատներ… Կենդանի պատ է կազմվել: Եթե պետք է ոստիկանները երիտասարդների վրա ձեռք բարձրացնեն, ովքեր իրենց իրավունքներն են պաշտպանում, թող սկսեն մեզանից»:

Դերասանուհին կարևորում է նաև այն հանգամանքը, որ քաղաքական աստառ այս ամենին չի տրվում. «Քաղաքականացված ոչինչ չկա այս ամենի մեջ, ժողովուրդն իր իրավունքներն է պաշտպանում: Ես ողջունում եմ այս հանգամանքը և մինչև վերջ լինելու եմ բոլորի կողքին»:

Անի Պետրոսյանը հավատում է ակցիայի դրական արդյունքին: «Քաղաքացիական ակցիաների ժամանակ այսքան մարդ հավաքվել է մեկ էլ տրանսպորտի թանկացման բողոքի համար: Մարդիկ նորից չէին հավատում, որ կհաղթենք, բայց ես վստահ էի մեր հաղթանակի վրա: Հիմա էլ վստահ եմ հաղթանակին, քանի որ չեմ կարծում, որ այս հոսքը կդադարի: Փորձում ենք հերթափոխ սահմանել, որպեսզի մարդկանց քանակը ցույցը ցրելու առիթ չհանդիսանա: Մինչև գնալս անընդհատ կապի մեջ եմ մերոնց հետ, մարդիկ գնալով շատանում են»,-Aysor.am-ի հետ զրուցը եզրափակեց նա:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին

Տվյալ բաժնի վերջին նյութերը